29/01/2024

Արդարադատության նախարարի՝ Ռուբեն Խալապյանին Քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին N 42-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 42-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«25» ՀՈՒՆՎԱՐԻ 2024 Թ.                                                 ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՌՈՒԲԵՆ ԽԱԼԱՊՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գրիգորյանի՝ 2024 թվականի հունվարի 24-ի Ե 40/10-357 գրությամբ ներկայացված առաջարկությունը և  Ռ. Խալապյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Էդուարդի Խալապյանին 2024 թվականի հունվարի 26-ից ազատել քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից:
 
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ