29/01/2024

Արդարադատության նախարարի՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Արզումանյանին Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ նշանակելու մասին N 44-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 44-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«25» ՀՈՒՆՎԱՐԻ 2024 Թ.                                               ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐՍԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գրիգորյանի՝ 2024 թվականի հունվարի 24-ի Ե 40/10-359 գրությամբ ներկայացված առաջարկությունը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Բախշիի Արզումանյանին 2024 թվականի հունվարի 26-ից ազատել զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ:
      
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ