29/01/2024

Արդարադատության նախարարի՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը Վահագն Երանոսյանին հանձնարարելու մասին N 46-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 46-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«25» ՀՈՒՆՎԱՐԻ 2024 Թ.                                              ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐԹԻԿ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՎԱՀԱԳՆ ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գրիգորյանի՝ 2024 թվականի հունվարի 24-ի N Ե 40/10-361 գրությամբ ներկայացված առաջարկությունը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը 2024 թվականի հունվարի 26-ից հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահագն Ազատի Երանոսյանին:
                                                      
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ