22/01/2024

Արդարադատության նախարարի N 30-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 30-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«19» ՀՈՒՆՎԱՐԻ 2024 Թ.                                                ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԷՄԻԼԻԱ ԱԴՈՒՄՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի N 163-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 15-րդ կետը, ինչպես նաև Է. Ադումյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Էմիլիա Վլադիսլավի Ադումյանին 2024 թվականի հունվարի 29-ից ազատել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից և լուծել նրա հետ 2019 թվականի սեպտեմբերի 10-ին կնքված N 25 աշխատանքային պայմանագիրը:
                                                                          
                                                                                                           
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ