22/01/2024
Արդարադատության նախարարի՝ Թադևոս Նալբանդյանին Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ նշանակելու մասին N 28-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 28-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«18» ՀՈՒՆՎԱՐԻ 2024 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԹԱԴԵՎՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գրիգորյանի՝ 2024 թվականի հունվարի 18-ի Ե 40/10-229 գրությամբ ներկայացված առաջարկությունը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Թադևոս Նիկոլայի Նալբանդյանին 2024 թվականի հունվարի 18-ից նշանակել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ:
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ