05/01/2024

ՀՀ Արդարադատության նախարարի N 8- Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 8-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«05» ՀՈՒՆՎԱՐԻ 2024 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 346-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Գլխավոր հարկադիր կարատող Ա. Մնացականյանի 2024 թվականի հունվարի 5-ի 01/13/333-2024 գրությունը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`

 

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 16-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 346-Լ հրամանով հաստատված Հավելվածի 5-րդ բաժնի 28-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «7) Առանձին կատարողական գործողությունների իրականացման բաժինը։»։

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

                                                 

          ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ