04/01/2024

Սահակ Գրիգորյանին Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ նշանակելու մասին ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի N 5-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 5-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«04» ՀՈՒՆՎԱՐԻ 2024 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՍԱՀԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ  Ա. Գրիգորյանի՝ 2024 թվականի հունվարի 4-ի թիվ Ե 40/10-18 գրությամբ ներկայացված առաջարկությունը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Սահակ Էդուարդի Գրիգորյանին 2024 թվականի հունվարի 5-ից նշանակել Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ:

 

 

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ