28/12/2023

ՀՀ Արդարադատության նախարարի 817-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 817-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«28» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 11-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի  21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Բաժին II-ը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ՝

 

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի հաղորդակցության գործողությունների ծրագիրը՝ համաձայն Հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհուրդի քարտուղարությանը հանձնարարել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կիսամյակային և տարեկան հաշվետվությունների շրջանակում ներառել նաև սույն հրամանի 1-ին կետում նշված հաղորդակցության գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Բաժին II-ով սահմանված կարգին համապատասխան:

                                                                                                      

             ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ