27/12/2023

Վահան Նասոյանին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետ նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 808-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 808-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«27» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՎԱՀԱՆ ՆԱՍՈՅԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ  Ա. Գրիգորյանի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի Ե 40/10-6881 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Վ. Նասոյանի դիմումը.

         

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Վահան Անատոլիի Նասոյանին 2023 թվականի դեկտեմբերի 27-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ:

 

 ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ