04/02/2020

Արդարադատության նախարարի N 35-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 35–Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
 «04» ՓԵՏՐՎԱՐԻ 2020 Թ.                                                  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 267-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 24-րդ կետը.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 17-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատակարգը և որդեգրման հնարավորության մասին եզրակացության ձևը հաստատելու մասին» թիվ 267-Ա հրամանի (այսուհետ՝ Հրաման) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել ցանկացող օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով ներկայացված փաստաթղթերի (այսուհետ՝ որդեգրման վերաբերյալ փաստաթղթեր) ուսումնասիրության նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ (այսուհետ՝ միջգերատեսչական աշխատանքային խումբ) հետևյալ կազմով.                                                                                                                             
Վահե Դանիելյան                                     Արդարադատության նախարարի                                      տեղակալ
                                                        միջգերատեսչական աշխատանքային
                        խմբի ղեկավար
                                                                միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամներ՝                                                      
Անի Մխիթարյան                                      Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ          
Լիլիթ Ավետիսյան                                     Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար                    
Արտակ Ավետիսյան                                  Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար
Նելլի Դուրյան                                           ՀՀ ոստիկանության հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ
Անահիտ Քալանթարյան                           Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ
Ալբերտ Վիրաբյան                                    Արդարադատության նախարարության                     քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պայմանագրերի և ապոստիլի բաժնի պետ,
միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղար:
  1. Հրամանով հաստատված N 1 հավելվածում (այսուհետ՝ Հավելված).
ա) Հավելվածի 1-ին կետում «որդեգրելու» բառից հետո լրացնել «նպատակով, որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառելու» բառերը,
          բ) Հավելվածի 3-րդ կետից հետո լրացնել 3.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3.1 Աշխատանքային խմբի ուսումնասիրությանը ներկայացվում են որդեգրել ցանկացող անձանց այն գործերը (փաստաթղթերի փաթեթ), որոնցում առկա փաստաթղթերը ամբողջական են և համապատասխանում են ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 269-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի   7-րդ, 19-րդ կամ 20-րդ կետերում նշված փաստաթղթերի ցանկին.»,
         գ) Հավելվածի 4-րդ կետից հետո լրացնել 4.1-րդ, 4.2-րդ, 4.3-րդ և 4.4-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«4.1 Որդեգրման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների, ձևակերպումների վերաբերյալ երկակի մեկնաբանություններ առաջանալու, պարզաբանում կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում աշխատանքային խումբը կարող է համապատասխան գործի ուսումնասիրությունը հետաձգել մինչև այդ պարզաբանումների, լրացուցիչ  տեղեկությունների ձեռք բերումը: Սույն կետում նշված լրացուցիչ տեղեկությունները չեն կարող առնչվել փաստաթղթի իսկությանը, եթե փաստաթուղթը տրամադրված է ՀՀ միջազգային պայմանագրերի պահանջների պահպանմամբ կամ եթե այլ գործերի քննարկման կամ տեղեկությունների ստացման արդյունքում աշխատանքային խմբին հայտնի են նույնաբովանդակ հարցերի պատասխանները.
4.2 Աշխատանքային խմբի կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը չի կարող հետաձգվել որդեգրման հնարավորության վերաբերյալ ակնհայտ դրական կամ բացասական եզրակացություն տալու առաջարկ անելու հիմքերի առկայության դեպքում.
4.3 Փաստաթղթերի ուսումնասիրությունը հետաձգելու դեպքում համապատասխան գործը ուսումնասիրվում է արտահերթ նիստի ընթացքում, եթե անհրաժեշտ տեղեկությունները ստանալու օրվանից հետո տասնհինգ օրվա ընթացքում հերթական նիստ նշանակված չէ.
4.4 Գործի ուսումնասիրությունը հետաձգելու մասին տեղեկացվում է գործը ներկայացնող կողմին.»,
         դ) Հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
        «11. Աշխատանքային խմբի նիստերին կարող են մասնակցել ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատողները՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով.»,
         ե) Հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
        «12. Կենտրոնական մարմնի ղեկավարին որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացությունն տալու առաջարկություն ներկայացնելու հարցը որոշվում է նիստին ներկա գտնվող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ արձանագրություն կազմելու միջոցով: Ընդ որում, աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ, ինչպես նաև՝ աշխատանքային խմբի ղեկավարը և քարտուղարը ունեն մեկ ձայնի իրավունք: Սույն կետում նշված արձանագրությունը կազմվում է աշխատանքային խմբի քարտուղարի և ստորագրվում նիստին ներկա գտնվող անդամների կողմից: Կենտրոնական մարմնի ղեկավարին որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն տալու առաջարկ անելու դեպքում արձանագրության մեջ նշվում են նիստին ներկա գտնվող անդամների  կարծիքների և հիմնավորման հակիրճ բովանդակությունը:
        զ) Հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
       «13. Աշխատակարգի 12-րդ կետով նախատեսված արձանագրությունը կենտրոնական մարմնի ղեկավարին տրամադրվում է արձանագրությունը կազմելուց հետո երեք օրվա ընթացքում.»,
         է) Հավելվածը լրացնել 18-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
        «18. Աշխատանքային խմբի նիստի ընթացքում աշխատանքային խմբի ղեկավարի բացակայության դեպքում նրա պարտականությունները իրականացվում է վերջինիս հանձնարարականով կենտրոնական մարմնի՝ աշխատանքային խմբի անդամ հանդիսացող, որդեգրման փաստաթղթերը նախապատրաստելու և ուսումնասիրելու համար պատասխանատու ստորաբաժանման աշխատողը: Աշխատանքային խմբի նիստին աշխատանքային խմբի քարտուղարի բացակայության դեպքում վերջինիս պարտականությունները իրականացնում է աշխատանքային խմբի ղեկավարը կամ նրա հանձնարարականով կենտրոնական մարմնի՝ աշխատանքային խմբի անդամ հանդիսացող, որդեգրման փաստաթղթերը նախապատրաստելու և ուսումնասիրելու համար պատասխանատու ստորաբաժանման աշխատողը:»:
  1.     Հրամանով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն՝ Հավելվածի: 
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`
ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ