13/10/2023

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 1637-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1637-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«28» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023 Թ.                                                                  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԳԵՍԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.9-Մ3-4) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի եզրակացությունը և Կ. Թադևոսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Կարեն Վարդգեսի Թադևոսյանին 2023 թվականի հոկտեմբերի 2-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-4) պաշտոնում։
  2. Փորձաշրջանի ընթացքում Կ. Թադևոսյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-5) Հերմինե Գանջալյանին:
  3. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Գլխավոր քարտուղար