29/09/2023

Գուրգեն Աֆրիկյանին Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 570-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 570-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«28» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԳՈՒՐԳԵՆ ԱՖՐԻԿՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և   4-րդ մասերով, 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով պրոբացիայի ծառայության պետ Ա. Նիկոյանի 2023 թվականի սեպտեմբերի 28-ին N /29.1.4/36848 գրությամբ ներկայացված առաջարկությունը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Գուրգեն Կարապետի Աֆրիկյանին նշանակել պրոբացիայի ծառայության պետի տեղակալ:

 

                                                        

                                                                           ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ