18/09/2023
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 1570-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 1570-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«14» ՍԵՊՏԵԲԵՐԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՄԱՄԻԿՈՆ ՇԻՐԻՆԻ ԱԴԱՄՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.3-Մ3-8) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.3-Մ3-8) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի սեպտեմբերի 13-ի եզրակացությունը և Մ. Ադամյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Մամիկոն Շիրինի Ադամյանին 2023 թվականի սեպտեմբերի 15-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.3-Մ3-8) պաշտոնում։
-
Փորձաշրջանի ընթացքում Մ. Ադամյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.3-Մ3-3) Սարմեն Մաթևոսյանին:
-
Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: