13/07/2023

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 1146-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1146
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
     «13» ՀՈՒԼԻՍԻ 2023 Թ.                                                                      ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԿԱՐԻՆԵ ԳԱԳԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝                                         12-3-22.3-Մ3-7) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.3-Մ3-7) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 12-ի եզրակացությունը և  Կ. Գրիգորյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Կարինե Գագիկի Գրիգորյանին 2023 թվականի հուլիսի 14-ից նշանակել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.3-Մ3-7) պաշտոնում։
  2. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
 
 
                                      ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Գլխավոր քարտուղար