19/05/2023

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 779-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 779-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«19» ՄԱՅԻՍԻ 2023 Թ.                                                                        ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-Գ1-18.2-Մ4-4) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-Գ1-18.2-Մ4-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 18-ի եզրակացությունը և Ռ. Մանուկյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Ռուզաննա Սարգսի Մանուկյանին 2023 թվականի մայիսի 22-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-Գ1-18.2-Մ4-4) պաշտոնում։
  2. Փորձաշրջանի ընթացքում Ռ. Մանուկյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 12-Գ1-18.2-Մ2-3) Աստղիկ Մելիք-Քարամյանին:
  3. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
 
                                            ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Գլխավոր քարտուղար