11/04/2023

Արդարադատության նախարարի ապրիլի 10-ի N 189-L հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 189-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«10» ԱՊՐԻԼԻ 2023 Թ.    ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 669-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ՝

 

  1. Արդարադատության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 26-ի «Հարկադիր կատարողներին և հարկադիր կատարումն ապահովող ծառայության այլ աշխատակիցներին հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պարգեվատրման չափի մեթոդաբանությունը և հաշվարկման կարգը հաստատելու, ինչպես նաև արդարադատության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 20-ի N 576-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 669-Լ հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

                                                                                         

                                                                                      ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                  

 

                                                                                                                                                Հավելված

Արդարադատության նախարարի

2023 թվականի ապրիլի 10-ի

 N  189-Լ հրամանի

 

«Հավելված N1

Արդարադատության նախարարի

2022 թվականի հոկտեմբերի 26-ի

                                                                                                                                      N 669-Լ հրամանի

 

 

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  1. Սույն մեթոդաբանությունը հիմք է ընդունվում Գլխավոր հարկադիր կատարողի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացակում ներառված հանրային ծառայողներին (այսուհետ՝ հարկադիր կատարող), Ծառայության հիմնական մասնագիտական և աջակցող բաժինների, ինչպես նաև կատարողական վարույթների իրականացմանն անմիջականորեն օժանդակող այլ աշխատակիցներին (այսուհետ՝ այլ աշխատակից) «Պետականպաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրման չափը որոշելիս, եթե պարգևատրումն իրականացվում է Կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարված վերաբաշխման արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը պարգևատրման համար հատկացված լրացուցիչ միջոցների հաշվին։

 

  1. Ծառայության տարածքային մարմինների հարկադիր կատարողների պարգևատրման չափի հաշվարկման ցուցիչներ

 

  1. Գլխավոր հարկադիր կատարողի կողմից հաստատված ամսական պլանային առաջադրանքը Ծառայության տարածքային մարմնի կողմից գերազանցելու դեպքում տվյալ տարածքային մարմնի բոլոր հարկադիր կատարողները կարող են պարգևատրվել Հավելված 2-ով սահմանված չափերով։
  2. Ծառայության Հարկադիր կատարողի պարգևատրման չափը, ի լրումն սույն հավելվածի 2-րդ կետի հիման վրա որոշված գումարի, հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ ցուցիչներով հաշվարկված միավորների հանրագումարը․
    • հարկադիր կատարողի կողմից իրականացվող կատարողական վարույթներով տվյալ ամսվա ընթացքում բռնագանձված կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումարի և տվյալ ամսվա ընթացքում բռնագանձված գումարի տոկոսային հարաբերակցությունը 5 տոկոսը գերազանցելու դեպքում գերազանցող յուրաքանչյուր տոկոսի դիմաց հաշվարկվում է 0․5 միավոր.
    • յուրաքանչյուր հասցեում իրականացված վտարման, բնակեցման կատարողական գործողությունը վարույթ իրականացնող հարկադիր կատարողի համար գնահատվում է 20 միավոր, խմբի կազմում մասնակցությունը նման գործողությանը՝ 7 միավոր.
    • յուրաքանչյուր հասցեում իրականացված քանդման, երեխայի հանձնման կատարողական գործողությունը վարույթ իրականացնող հարկադիր կատարողի համար գնահատվում է 30 միավոր, խմբի կազմում մասնակցությունը նման գործողությանը՝ 10 միավոր.
    • կազմակերպված և իրականացված յուրաքանչյուր տեսակցություն գնահատվում է 3 միավոր.
    • սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված գործողություններից զատ այլ ոչ գույքային բնույթի կատարողական յուրաքանչյուր գործողություն, այդ թվում՝ խմբի կազմում, գնահատվում է 3 միավոր․
    • հարկադիր կատարման ենթակա ակտում նշված գույքը հանձնելու կատարողական գործողությունը, այդ թվում՝ խմբի կազմում, գնահատվում է 8 միավոր.
    • յուրաքանչյուր գույքագրման արդյունքում բռնագանձման ենթակա գույք հայտնաբերելը և ի պահ հանձնելը գնահատվում է 5 միավոր․
    • յուրաքանչյուր գույքագրման արդյունքում բռնագանձման ենթակա գույքի (բացառությամբ տրանսպորտային միջոցի) հայտնաբերումը և առգրավումը գնահատվում է 9 միավոր․
    • յուրաքանչյուր գույքագրման արդյունքում 30 անվանումը գերազանցող բռնագանձման ենթակա գույք հայտնաբերելը և ի պահ հանձնելը գնահատվում է 10 միավոր, առգրավելը գնահատվում է 20 միավոր․
    • գույքագրման իրականացումը (բացառությամբ վտարման գործողության ընթացքում իրականացվող գույքագրման), եթե դրա արդյունքում բռնագանձման ենթակա գույք չի հայտնաբերվել, և սահմանված կարգով կազմվել է բռնագանձման ենթակա գույք չհայտնաբերելու մասին արձանագրություն, գնահատվում է2 միավոր․
    • հետախուզվող տրանսպորտային միջոցի հայտնաբերումը և առգրավումը գնահատվում է 10 միավոր․
    • սահմանված ժամկետում գույքի ուղղակի վաճառքի մասին որոշման կայացումը գնահատվում է 10 միավոր․
    • սահմանված ժամկետում գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում կայացնելը գնահատվում է 5 միավոր․
    • կատարողական վարույթի շրջանակում որոշումը կայացնելուց հետո 20-օրյա ժամկետում փորձագետին անշարժ գույքը տրամադրելու գործողության գնահատման միավորը՝ 5-ի փոխարեն գնահատելով 2.5 միավոր․
    • կատարողական վարույթի շրջանակում որոշումը կայացնելուց հետո 20-օրյա ժամկետում փորձագետին տրանսպորտային միջոցը տրամադրելու գործողության գնահատման միավորը՝ 3-ի փոխարեն գնահատելով 2.5 միավոր․
    • կատարողական վարույթի շրջանակում փորձագետին սույն կետի 13-րդ և 14-րդ ենթակետերում նշված գույքից զատ այլ գույքի (այդ թվում՝ մեկից ավելի գույքերի) տրամադրման գործողությունը գնահատվում է 2 միավոր․
    • հարկադիր էլեկտրոնային աճուրդով կամ ուղղակի վաճառքով իրացված գույքի առուվաճառքի պայմանագրի կնքումը, անշարժ գույքի կամ տրանսպորտային միջոցի հանձնումը գնորդին գնահատվում է 3 միավոր․
    • բնակարան կամ այլ շինություն բացելու միջոցով մուտք գործելու յուրաքանչյուր գործողություն, այդ թվում՝ խմբի կազմում, գնահատվում է 10 միավոր․
    • սահմանված կարգով և ժամկետում կատարողական վարույթի ավարտը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով՝ ավարտված յուրաքանչյուր կատարողական վարույթը գնահատվում է 1 միավոր․
    • հայցի ապահովման, վճռի կատարման ապահովման և վարչական մարմնի կողմից արգելանքի կիրառման կատարողական վարույթը սահմանված կարգով և ժամկետում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ կամ 5․2-րդ կետերի հիմքով ավարտելը գնահատվում է 1 միավոր․
    • ապացույց պահանջելու (ապահովելու) պահանջով կատարողական վարույթի շրջանակում կատարողական թերթի պահանջի ամբողջական և ժամանակին կատարումը գնահատվում է 5 միավոր․
    • սահմանված ժամկետում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կարճված՝ աշխատանքում վերականգնելու կամ չվերականգնելու դիմաց հատուցման, հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու կամ կենսաթոշակի վերահաշվարկման և բռնագանձման պահանջով յուրաքանչյուր կատարողական վարույթի համար հաշվարկվում է 8 միավոր․
    • կատարողական վարույթի շրջանակում պարտապանի բնակության կամ գտնվելու վայրից (այդ թվում՝ դրամարկղային գրքի զննության արդյունքում) կանխիկ դրամական միջոցները սահմանված ժամկետում առգրավելը և Ծառայության դրամարկղ մուտքագրելը 000-500.000 դրամի դեպքում գնահատվում է 3 միավոր, 500.000-1.500.000 դրամի դեպքում՝ 6 միավոր, իսկ 1.500.000 և ավել դրամի դեպքում՝ 9 միավոր.
    • դատական նիստին կատարողական թերթով սահմանված անձի մասնակցության ապահովումը գնահատվում է 15 միավոր․
    • տվյալ ամսվա ընթացքում տարածքային մարմիններում առկա հարկադիր կատարողների թափուր հաստիքների քանակի տոկոսային հարաբերակցությունը տվյալ բաժնի հարկադիր կատարողների հաստիքների ընդհանուր քանակին․ յուրաքանչյուր տոկոսի դիմաց տվյալ բաժնի բոլոր աշխատակիցների համար հաշվարկվում է 0․3 միավոր.
    • Ֆիզիկական անձանց օգտին գումարի բռնագանձման բնույթի կատարողական վարույթները «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կարճելու (նկատի ունենալով միայն փաստացի կատարումը) յուրաքանչյուր դեպքը գնահատել 5 միավոր:

 

  1. Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի հարկադիր կատարողների պարգևատրման չափի հաշվարկման ցուցիչներ

 

  1. Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի hարկադիր կատարողի պարգևատրման չափը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ ցուցիչներով հաշվարկված միավորների հանրագումարը․
    • բաժնի կողմից տվյալ ամսվա ընթացքում որպես կատարողական գործողությունների կատարման ծախս գանձված յուրաքանչյուր 20 հազար ՀՀ դրամի գանձման դիմաց բաժնի բոլոր հարկադիր կատարողների համար հաշվարկվում է 1 միավոր․
    • յուրաքանչյուր հասցեում իրականացված վտարման, բնակեցման կատարողական գործողությունը վարույթ իրականացնող հարկադիր կատարողի համար գնահատվում է 25 միավոր, խմբի կազմում մասնակցությունը նման գործողությանը՝ 15 միավոր.
    • յուրաքանչյուր հասցեում իրականացված քանդման, երեխայի հանձնման կատարողական գործողությունը վարույթ իրականացնող հարկադիր կատարողի համար գնահատվում է 30 միավոր, խմբի կազմում մասնակցությանը նման գործողությունը՝ 20 միավոր.
    • կազմակերպված և իրականացված յուրաքանչյուր տեսակցություն գնահատվում է 7 միավոր.
    • սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված գործողություններից զատ այլ ոչ գույքային բնույթի կատարողական յուրաքանչյուր գործողություն, այդ թվում՝ խմբի կազմում, գնահատվում է 7 միավոր․
    • հարկադիր կատարման ենթակա ակտում նշված գույքը հանձնելու կատարողական գործողությունը, այդ թվում՝ խմբի կազմում, գնահատվում է 8 միավոր.
    • յուրաքանչյուր գույքագրման արդյունքում (բացառությամբ վտարման գործողության ընթացքում իրականացվող գույքագրման) բռնագանձման ենթակա գույք հայտնաբերելը և ի պահ հանձնելը գնահատվում է 7 միավոր․
    • յուրաքանչյուր գույքագրման արդյունքում 30 անվանումը գերազանցող բռնագանձման ենթակա գույք հայտնաբերելը և ի պահ հանձնելը գնահատվում է 10 միավոր, առգրավելը գնահատվում է 20 միավոր.
    • յուրաքանչյուր գույքագրման արդյունքում բռնագանձման ենթակա գույքի (բացառությամբ տրանսպորտային միջոցի) հայտնաբերումը և առգրավումը գնահատվում է 10 միավոր․
    • գույքագրման իրականացումը (բացառությամբ վտարման գործողության ընթացքում իրականացվող գույքագրման), եթե դրա արդյունքում բռնագանձման ենթակա գույք չի հայտնաբերվել և սահմանված կարգով կազմվել է բռնագանձման ենթակա գույք չհայտնաբերելու մասին արձանագրություն, գնահատվում է 2 միավոր․
    • հետախուզվող տրանսպորտային միջոցի հայտնաբերումը և առգրավումը գնահատվում է 10 միավոր․
    • սահմանված ժամկետում գույքի ուղղակի վաճառքի մասին որոշման կայացումը գնահատվում է 10 միավոր․
    • սահմանված ժամկետում գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում կայացնելը գնահատվում է 5 միավոր․
    • կատարողական վարույթի շրջանակում որոշումը կայացնելուց հետո 20-օրյա ժամկետում փորձագետին անշարժ գույքը տրամադրելու գործողության գնահատման միավորը՝ 5-ի փոխարեն գնահատելով 2.5 միավոր․
    • կատարողական վարույթի շրջանակում որոշումը կայացնելուց հետո 20-օրյա ժամկետում փորձագետին տրանսպորտային միջոցը տրամադրելու գործողության գնահատման միավորը՝ 3-ի փոխարեն գնահատելով 2.5 միավոր․
    • մեկ կատարողական վարույթի շրջանակում փորձագետին սույն կետի 13-րդ և 14-րդ ենթակետերում նշված գույքից զատ այլ գույքի (այդ թվում՝ մեկից ավելի գույքերի) տրամադրման գործողությունը գնահատվում է 2 միավոր․
    • հարկադիր էլեկտրոնային աճուրդով կամ ուղղակի վաճառքով իրացված գույքի առուվաճառքի պայմանագրի կնքումը, անշարժ գույքի կամ տրանսպորտային միջոցի հանձնումը գնորդին գնահատվում է 3 միավոր․
    • բնակարան կամ այլ շինություն բացելու միջոցով մուտք գործելու յուրաքանչյուր գործողություն, այդ թվում՝ խմբի կազմում, գնահատվում է 30 միավոր.
    • հարկադիր էլեկտրոնային աճուրդով կամ ուղղակի վաճառքով իրացված գույքի առուվաճառքի պայմանագրի կնքումը, անշարժ գույքի կամ տրանսպորտային միջոցի հանձնումը գնորդին գնահատվում է 3 միավոր․
    • կատարողական վարույթի շրջանակում պարտապանի բնակության կամ գտնվելու վայրից (այդ թվում՝ դրամարկղային գրքի զննության արդյունքում) կանխիկ դրամական միջոցները սահմանված ժամկետում առգրավելը և Ծառայության դրամարկղ մուտքագրելը, 200.000 դրամը գերազանցելու դեպքում, գնահատվում է 9 միավոր.
    • տվյալ ամսվա ընթացքում տարածքային մարմիններում առկա հարկադիր կատարողների թափուր հաստիքների քանակի տոկոսային հարաբերակցությունը տվյալ բաժնի հարկադիր կատարողների հաստիքների ընդհանուր քանակին․ յուրաքանչյուր տոկոսի դիմաց տվյալ բաժնի բոլոր աշխատակիցների համար հաշվարկվում է 0․3 միավոր.
    • ֆիզիկական անձանց օգտին գումարի բռնագանձման բնույթի կատարողական վարույթները «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կարճելու (նկատի ունենալ միայն փաստացի կատարումը) յուրաքանչյուր դեպքը գնահատել 5 միավոր:

 

  • Հատկապես կարևոր վարույթների և օպերատիվ բաժնի հարկադիր կատարողների պարգևատրման չափի հաշվարկման ցուցիչներ

 

  1. Հատկապես կարևոր վարույթների և օպերատիվ բաժնի հարկադիր կատարողի պարգևատրման չափը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ ցուցիչներով հաշվարկված միավորների հանրագումարը․
    • հարկադիր կատարողի կողմից իրականացվող կատարողական վարույթներով տվյալ ամսվա ընթացքում բռնագանձված կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումարի և տվյալ ամսվա ընթացքում բռնագանձված գումարի տոկոսային հարաբերակցությունը 5 տոկոսը գերազանցելու դեպքում գերազանցող յուրաքանչյուր տոկոսի դիմաց հաշվարկվում է 3 միավոր.
    • տվյալ ամսվա ընթացքում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով կարճված յուրաքանչյուր վարույթի դեպքում հաշվարկվում է 3 միավոր, հանրային հնչեղություն ունեցող վարույթի դեպքում՝ 6 միավոր․
    • սահմանված կարգով և ժամկետում կատարողական վարույթի ավարտը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով ավարտված յուրաքանչյուր կատարողական վարույթը գնահատվում է 4 միավոր ընդ որում, նույն կատարողական վարույթով միավորը տրվում է մեկ անգամ.
    • հայցի ապահովման, վճռի կատարման ապահովման և վարչական մարմնի կողմից արգելանքի կիրառման կատարողական վարույթը սահմանված կարգով և ժամկետում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ կամ 5․2-րդ կետերի հիմքով ավարտելը գնահատվում է 1 միավոր․
    • տվյալ ամսվա ընթացքում ոչ գույքային բնույթի կատարողական յուրաքանչյուր գործողության իրականացումը (ներառյալ պարտավորեցման որոշումը պարտապանին առձեռն հանձնելու միջոցով կատարման ենթակա ակտի պահանջի կատարման ապահովումը), այդ թվում՝ խմբի կազմում, գնահատվում է 10 միավոր․
    • ապացույց պահանջելու (ապահովելու) պահանջով կատարողական վարույթի շրջանակում կատարողական թերթի պահանջի ամբողջական և ժամանակին կատարումը գնահատվում է 15 միավոր․
    • հարկադիր կատարման ենթակա ակտում նշված գույքը հանձնելու կատարողական գործողությունը, այդ թվում՝ խմբի կազմում, գնահատվում է 9 միավոր.
    • յուրաքանչյուր գույքագրման արդյունքում բռնագանձման ենթակա գույք հայտնաբերելը և ի պահ հանձնելը գնահատվում է 10 միավոր․
    • յուրաքանչյուր գույքագրման արդյունքում 30 անվանումը գերազանցող բռնագանձման ենթակա գույք հայտնաբերելը և ի պահ հանձնելը գնահատվում է 10 միավոր,  առգրավելը գնահատվում է 20 միավոր․
    • յուրաքանչյուր գույքագրման արդյունքում բռնագանձման ենթակա գույք հայտնաբերելը և ի պահ հանձնելը գնահատվում է 7 միավոր,  առգրավելը գնահատվում է 15 միավոր․
    • գույքագրման իրականացումը, եթե դրա արդյունքում բռնագանձման ենթակա գույք չի հայտնաբերվել և սահմանված կարգով կազմվել է բռնագանձման ենթակա գույք չհայտնաբերելու մասին արձանագրություն, գնահատվում է 1 միավոր․
    • կատարողական վարույթի շրջանակում փորձագետի համար անշարժ գույքի հասանելիությունն ապահովելու գործողությունը յուրաքանչյուր անշարժ գույքի համար գնահատվում է 10 միավոր․
    • կատարողական վարույթի շրջանակում փորձագետին տրանսպորտային միջոցը տրամադրելու գործողությունը յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար գնահատվում է 7 միավոր․
    • մեկ կատարողական վարույթի շրջանակում փորձագետին սույն կետի 12-րդ և 13-րդ ենթակետերում նշված գույքից զատ այլ գույքի (այդ թվում՝ մեկից ավելի գույքերի) տրամադրման գործողությունը գնահատվում է 5 միավոր․
    • հարկադիր էլեկտրոնային աճուրդով կամ ուղղակի վաճառքով իրացված գույքի առուվաճառքի պայմանագրի կնքումը, անշարժ գույքի կամ տրանսպորտային միջոցի հանձնումը գնորդին գնահատվում է 5 միավոր․
    • հետախուզվող տրանսպորտային միջոցի հայտնաբերումը և առգրավումը գնահատվում է 10 միավոր․
    • ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով հայցի ապահովման կարգով իրականացված գույքագրումը գնահատվում է 15 միավոր․
    • մեկ վարույթի շրջանակում սահմանված ժամկետում գույքի ուղղակի վաճառքի մասին որոշման կայացումը գնահատվում է 10 միավոր․
    • սահմանված ժամկետում գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում կայացնելը գնահատվում է 5 միավոր․
    • բնակարան կամ այլ շինություն բացելու միջոցով մուտք գործելու յուրաքանչյուր գործողություն, այդ թվում՝ խմբի կազմում, գնահատվում է 20 միավոր․
    • առանձնակի բարդություն  ունեցող կատարողական վարույթների վերջնական ընթացքի լուծումը սահմանված ժամկետում գնահատել 20 միավոր․
    • տվյալ ամսվա ընթացքում բաժնում առկա հարկադիր կատարողների թափուր հաստիքների քանակի տոկոսային հարաբերակցությունը տվյալ բաժնի հարկադիր կատարողների հաստիքների ընդհանուր քանակին․ յուրաքանչյուր տոկոսի դիմաց տվյալ բաժնի բոլոր աշխատակիցների համար հաշվարկվում է 0․3 միավոր.
    • ֆիզիկական անձանց օգտին գումարի բռնագանձման բնույթի կատարողական վարույթները «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կարճելու (նկատի ունենալ միայն փաստացի կատարումը) յուրաքանչյուր դեպքը գնահատել 5 միավոր:

 

  1. Տեսչական և վերլուծական բաժնի հարկադիր կատարողների պարգևատրման չափի հաշվարկման ցուցիչներ

 

  1. 6. Տեսչական և վերլուծական բաժնի հարկադիր կատարողի պարգևատրման չափը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ ցուցիչներով հաշվարկված միավորների հանրագումարը․
    • տեսչական ուսումնասիրության, Ծառայողական քննության անցկացման, Գլխավոր հարկադիր կատարողին ներկայացված զեկուցագրերի, կատարողական վարույթի կողմերի և այլ շահագրգիռ անձանց կողմից ներկայացված դիմումների, բողոքների, հարցումների և գրությունների (այդ թվում՝ ԱՆ վերահսկողական վարչությունից և իրավասու պետական մարմիններից վերահասցեագրված) ուսումնասիրության արդյունքում յուրաքանչյուր հիմնավոր խախտման դեպքի արձանագրումը գնահատել 3 միավոր (ընդ որում՝ նույն հարկադիր կատարողի մոտ նույնական խախտումների՝ կատարողական գործողության կամ վարույթն իրականացնելու ժամկետի խախտում, ՔԿԱԳ կամ այլ հարցումների չկատարում և այլն, արձանագրումը դիտարկել որպես մեկ խախտում).
    • տվյալ ամսվա ընթացքում նախատեսված տեսչական ստուգումների քանակը գերազանցող յուրաքանչյուր նոր տեսչական ստուգման իրականացումը գնահատվում է 20 միավոր.
    • «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով ավարտման ենթակա կատարողական վարույթների ուսումնասիրություն գործողությունը գնահատվում է 7 միավոր․
    • Ծառայության ընթացիկ գործունեությանը վերաբերող շրջաբերականների, հանձնարարականների նախագծերի նախաձեռնումը, մշակումը և շրջանառումը գնահատվում է 10 միավոր․
    • չպլանավորված աշխատանքների, Գլխավոր հարկադիր կատարողի և (կամ) բաժնի պետի կողմից իրենց իրավասության սահմաններում տրված այլ հանձնարարականների կատարում, լրացուցիչ հաշվետվության կազմում և հավաքագրում գործողությունը գնահատվում է 5 միավոր․
    • տվյալ ամսվա ընթացքում բաժնում առկա հարկադիր կատարողների թափուր հաստիքների քանակի տոկոսային հարաբերակցությունը տվյալ բաժնի հարկադիր կատարողների հաստիքների ընդհանուր քանակին․ յուրաքանչյուր տոկոսի դիմաց տվյալ բաժնի բոլոր աշխատակիցների համար հաշվարկվում է 0․3 միավոր.
    • սահմանված կարգով և ժամկետում ծառայողական քննություն վարելը՝ այդ թվում խմբի կազմում, գնահատել 7 միավոր.
    • կատարողական վարույթի կողմերի և այլ շահագրգիռ անձանց կողմից ներկայացված բողոքների, հարցումների, գրությունների (այդ թվում ԱՆ վերահսկողական վարչության և այլ իրավասու պետական մարմիններից վերահասցեագրված) ուսումնասիրումը և սահմանված ժամկետում ընթացքի ապահովումը (պատասխան գրության ելքագրում) գնահատել 2 միավոր։

 

 

  1. Աճուրդի կազմակերպման բաժնի հարկադիր կատարողների պարգևատրման չափի հաշվարկման ցուցիչներ

 

  1. Աճուրդի կազմակերպման բաժնի հարկադիր կատարողի պարգևատրման չափը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ ցուցիչներով հաշվարկված միավորների հանրագումարը․
    • հարկադիր կատարողի կողմից գույքն առանց բավարար հիմքերի լոտացուցակից հանելու կամ առանց բավարար հիմքերի լոտացուցակում ներառելու փորձը կանխելը գնահատվում է 10 միավոր․
    • հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված գույքերի իրացման գործընթացի ապահովումը (փաստաթղթերի ստուգում, խմբագրում, հրապարակում) գնահատվում է 0․5 միավոր.
    • հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակիցների գրանցումը «Առցանց-աճուրդ» համակարգում գնահատվում է 0․5 միավոր.
    • կարճված, կասեցված, ավարտված, հետաձգված կատարողական վարույթներով լոտերն աճուրդային լոտացուցակից հանելու գործողությունը գնահատվում է 0․1 միավոր.
    • հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի գնման գնի վճարման հաստատումը «Առցանց-աճուրդ» համակարգում գնահատվում է 0․1 միավոր.
    • ուղղակի վաճառքի միջոցով գույքի իրացման գործընթացի ապահովումը (փաստաթղթերի ստուգում, խմբագրում, հրապարակում) գնահատվում է5 միավոր.
    • հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթած լոտերի վերաբերյալ տեղեկատվության և հետագա քայլերի վերաբերյալ ծանուցումը և Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի և մասնակիցների մասին տեղեկանքների տրամադրումը գնահատվում է3 միավոր.
    • հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթած լոտերի վերաբերյալ հաշվետվության կազմումը գնահատվում է 0․1 միավոր․
    • ֆիզիկական անձանց պատկանած գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով հարկային գործակալներին օտարելու վերաբերյալ տեղեկատվության կազմումը գնահատվում է1 միավոր.
    • քաղաքացիներից և իրավաբանական անձանցից, պետական մարմիններից ստացված դիմում-բողոքների և այլ գրությունների պատասխան գրությունների պատրաստում գործողությունը գնահատվում է 3 միավոր։
    • տվյալ ամսվա ընթացքում բաժնում առկա հարկադիր կատարողների թափուր հաստիքների քանակի տոկոսային հարաբերակցությունը տվյալ բաժնի հարկադիր կատարողների հաստիքների ընդհանուր քանակին․ յուրաքանչյուր տոկոսի դիմաց տվյալ բաժնի բոլոր աշխատակիցների համար հաշվարկվում է 0․3 միավոր։

 

  1. Իրավաբանական բաժնի ծառայողների պարգևատրման չափի հաշվարկման ցուցիչներ

 

  1. Իրավաբանական բաժնի ծառայողների պարգևատրման չափը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ ցուցիչներով հաշվարկված միավորների հանրագումարը․
    • տվյալ ամսվա ընթացքում Ծառայության համար բարենպաստ դատական ակտի կայացման յուրաքանչյուր դեպքի համար տվյալ դատական գործով ներկայացուցչություն իրականացրած իրավաբանի համար հաշվարկվում է 10 միավոր․
    • տվյալ ամսվա ընթացքում հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթի շրջանակներում կատարողական թերթի պարզաբանման անհրաժեշտության վերաբերյալ գրության հիման վրա սահմանված ժամկետում կատարողական թերթի պարզաբանման դիմումի նախագծի մշակման և այն իրավասու դատարան ներկայացնելու յուրաքանչյուր դեպք գնահատվում է 8 միավոր․
    • տվյալ ամսվա ընթացքում կատարողական վարույթի շրջանակներում կատարողական թերթի պարզաբանման անհրաժեշտություն վերաբերյալ գրությունն անկատար թողնելը՝ համապատասխան հիմնավորումներով, այդ թվում՝ վարույթի հետագա ընթացքի վերաբերյալ առաջարկություններով, գնահատվում է 12 միավոր․
    • Ծառայությունում նախկինում կայացված որոշումների փաստական և իրավական հիմքերից և հիմնավորումներից էականորեն տարբերվող հիմքերով կամ հիմնավորումներով որոշման նախագծի նախապատրաստումը գնահատվում է 10 միավոր․
    • կատարողական վարույթի շրջանակում պարտապանի, պահանջատիրոջ կամ այլ անձանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու առնչությամբ սահմանված ժամկետում հաղորդումների նախապատրաստումը գնահատվում է 6 միավոր․
    • կատարողական վարույթի շրջանակում պարտապանի, պահանջատիրոջ կամ այլ անձանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու առնչությամբ հաղորդումները մերժվելու կամ քրեական վարույթները կարճվելու դեպքում որոշումների դեմ վերադաս դատախազին կամ դատարան ներկայացվող բողոքի նախագծի մշակումը գնահատվում է 7 միավոր․
    • կատարողական վարույթի կողմերի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար Իրավաբանական բաժնին ուղարկված գրություններն առավելագույն սեղմ ժամկետում համապատասխան հիմնավորումներով անկատար թողնելը գնահատվում է 3 միավոր․
    • Ծառայությանն ուղղված և Իրավաբանական բաժնին մակագրված վարչական բողոքները կամ դիմումները բավարարելու կամ մերժելու մասին որոշման նախագծի՝ սահմանված ժամկետում մշակումը գնահատվում է 8 միավոր․
    • կատարողական վարույթի կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու պահանջով դատարան ներկայացվող դիմումի նախագիծը սահմանված ժամկետում մշակելը և իրավասու դատարանին ներկայացնելը գնահատվում է 1 միավոր․
    • չպլանավորված աշխատանքների, Գլխավոր հարկադիր կատարողի և (կամ) բաժնի պետի կողմից իրենց իրավասության սահմաններում տրված այլ հանձնարարականների կատարումը գնահատվում է 5 միավոր․
    • հարկադիր էլեկտրոնային աճուրդով կամ ուղղակի վաճառքով իրացված գույքի առուվաճառքի պայմանագրի կնքումը, անշարժ գույքի կամ տրանսպորտային միջոցի հանձնումը գնորդին գնահատվում է 3 միավոր․
    • տվյալ ամսվա ընթացքում բաժնում առկա հարկադիր կատարողների թափուր հաստիքների քանակի տոկոսային հարաբերակցությունը բաժնի հարկադիր կատարողների հաստիքների ընդհանուր քանակին․ յուրաքանչյուր տոկոսի դիմաց տվյալ բաժնի բոլոր աշխատակիցների համար հաշվարկվում է 0․3 միավոր.
    • Ծառայության դեմ ներկայացված վնասների հատուցման, հարկադիր էլեկտրոնային աճուրդի, աշխատանքային վեճերի վերաբերյալ դատական գործերով օրենքով սահմանված ժամկետներում հայցադիմումի պատասխանների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, բողոքների պատասխանների ներկայացումը գնահատվում է 5 միավոր.
    • Ծառայության դեմ ներկայացված վնասների հատուցման, հարկադիր էլեկտրոնային աճուրդի կամ աճուրդի որոշման, աշխատանքային վեճերի կամ քրեական գործերով դատական ներկայացուցչությունն իրականացնելը յուրաքանչյուր նիստը գնահատվում է 1 միավոր.
    • տվյալ ամսվա ընթացքում Ծառայության անունից հայցադիմումների նախապատրաստումը և դատարանին ներկայացումը գնահատվում է 5 միավոր:

VII. Այլ դրույթներ

  1. Ծառայության բոլոր հարկադիր կատարողների պարգևատրման չափը հաշվարկելիս հիմք են ընդունվում նաև հետևյալ ցուցիչներով հաշվարկված միավորները․
  • բարդ և ծավալուն կատարողական գործողություններ իրականացնելու նպատակով ստեղծված հարկադիր կատարողների խմբի կազմում ընդգրկված հարկադիր կատարողների համար խմբի կողմից իրականացված և նախորդող գլուխներով չնախատեսված յուրաքանչյուր կատարողական գործողություն գնահատվում է 4 միավոր․
  • Պարեկային ծառայության (Ճանապարհային ոստիկանության) կողմից հայտնաբերված և Ծառայություն ներկայացված տրանսպորտային միջոցի առգրավումը և գույքագրումը գնահատվում է 1 միավոր․
  • Ծառայության կենտրոնական մարմնի և տարածքային մարմինների վարչական շենքերում տվյալ ամսվա ընթացքում կազմակերպված հերթապահություն յուրաքանչյուր օր գնահատվում է 4 միավոր․
  • հարկադիր կատարողի կողմից կայացված ոչ իրավաչափ որոշումը տվյալ ամսվա ընթացքում վերադասության կարգով վերացվելու յուրաքանչյուր դեպքում տվյալ ամսվա համար հաշվարկված միավորներից նվազեցվում է 10 միավոր․
  • հարկադիր կատարողի գործողությունը կամ անգործությունը տվյալ ամսվա ընթացքում վերադասության կարգով ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում տվյալ ամսվա համար հաշվարկված միավորներից նվազեցվում է 10 միավոր․
  • տվյալ ամսվա ընթացքում կատարողական վարույթի կողմերի և այլ շահագրգիռ անձանց կողմից ներկայացված դիմումներին սահմանված ժամկետում չպատասխանելու յուրաքանչյուր դեպքում տվյալ ամսվա համար հաշվարկված միավորներից նվազեցվում է 5 միավոր․
  • տվյալ ամսվա ընթացքում Ծառայության Թեժ գծի, Արդարադատության նախարարության վերահսկողության վարչության միջոցով և կապի այլ միջոցներով Ծառայությանը հասցեագրված՝ շահագրգիռ անձանց կողմից հարկադիր կատարողի գործողությունների կամ անգործության դեմ ներկայացված բողոքների ուսումնասիրության, տեսչական կամ այլ ստուգման (ուսումնասիրության) արդյունքներով բացահայտված յուրաքանչյուր հիմնավորված խախտման դեպքում տվյալ ամսվա համար հաշվարկված միավորներից նվազեցվում է 5 միավոր․
  • տվյալ ամսվա ընթացքում Արդարադատության նախարարության վերահսկողության վարչության ուսումնասիրության, Տեսչական և վերլուծական բաժնի կողմից իրականացված տեսչական ստուգման, ինչպես նաև այլ իրավասու մարմինների կողմից ոչ իրավաչափ գործողության, անգործության կամ որոշման հայտնաբերման (արձանագրման) յուրաքանչյուր դեպքում տվյալ ամսվա համար հաշվարկված միավորներից նվազեցվում է 5 միավոր․
  • եթե ԱՆ վերահսկողական վարչության կամ տեսչական և վերլուծական բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքում հարկադիր կատարողի միավորը նվազեցվել է, ապա տվյալ խախտման հիմքով կարգապահական տույժ կիրառվելու դեպքում լրացուցիչ նվազեցում չի կատարվում.
  • տվյալ ամսվա ընթացքում կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում սույն մեթոդաբանության հիման վրա այդ ամսվա համար հաշվարկված պարգևատրման գումարը նվազեցվում է 50 տոկոսով․
  • Ծառայության կառուցվածքային ստորաբաժանման (տարածքային մարմնի) ղեկավարի, ղեկավարի տեղակալի պարգևատրման չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում տվյալ ստորաբաժանման բոլոր հարկադիր կատարողների (այլ աշխատակիցների) համար տվյալ ամսվա ընթացքում հաշվարկված միավորների միջին թվաբանականը․
  • Ծառայության բաժանմունքի պետի պարգևատրման չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում տվյալ բաժանմունքի բոլոր հարկադիր կատարողների համար տվյալ ամսվա ընթացքում հաշվարկված միավորների միջին թվաբանականը․
  • սույն մեթոդաբանության հիման վրա հաշվարկված միավորները Ծառայության համապատասխան բաժնի պետի կամ Գլխավոր հարկադիր կատարողի՝ համապատասխան բաժնի գործունեությունը համակարգող տեղակալի (բաժնի պետերի դեպքում) պատճառաբանված զեկուցագրի հիման վրա կարող են նվազեցվել կամ ավելացվել Գլխավոր հարկադիր կատարողի կողմից.
  • Գլխավոր հարկադիր կատարողը կարող է պարգևատրել Ծառայության՝ կատարողական վարույթների իրականացմանը ժամանակին և պատշաճ որակով անմիջականորեն օժանդակող (աջակցող) այլ աշխատակիցներին (բացառությամբ իրավաբանական բաժնի աշխատակիցների)՝ պաշտոնական դրույքաչափի մինչև 70%‑ի չափով։ Սույն կետում նշված աշխատակիցների պարգևատրումն իրականացվում է նրանց անմիջական ղեկավարի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա կամ Գլխավոր հարկադիր կատարողի հայեցողությամբ։ Սույն կետով նախատեսված պարգևատրումը չի կարող կատարվել, եթե դրա արդյունքում տվյալ ամսվա ընթացքում անհնարին կդառնա սույն մեթոդաբանությամբ սահմանված կարգով հարկադիր կատարողների պարգևատրումը։»: