06/04/2023

Արսեն Աֆրիկյանին Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելու մասին արդարադատության նախարարի N 182-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 182-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«05» ԱՊՐԻԼԻ 2023 Թ.                                                   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐՍԵՆ ԱՖՐԻԿՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով թիվ ՎԴ/2256/05/19 վարչական գործով  Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2023 թվականի մարտի 16-ի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը.  
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Արսեն Սամվելի Աֆրիկյանին նշանակել Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնում՝ համարելով իր պաշտոնում վերականգնված:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Ա. Աֆրիկյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
 
 
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ