05/04/2023

Ամբակում Գրիգորյանին Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին արդարադատության նախարարի N179-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 179-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«04» ԱՊՐԻԼԻ 2023 Թ.                                                 ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՄԲԱԿՈՒՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի 2023 թվականի ապրիլի 3-ի թիվ Ե 40/10-1711 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Ա. Գրիգորյանի դիմումը. 
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Ամբակում Սեյրանի Գրիգորյանին 2023 թվականի ապրիլի 4-ից ազատել քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից:
  2. Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին՝ ապահովել Ամբակում Գրիգորյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի կատարումը:
 
 
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ