03/04/2023

Քրիստինե Գաբուզյանին ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնից ազատելու մասին արդարադատության նախարարի N174-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N  174-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 
«31» ՄԱՐՏԻ 2023 Թ.                                                        ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՔՐԻՍՏԻՆԵ ԳԱԲՈՒԶՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետով, ինչպես նաև hիմք ընդունելով Ք. Գաբուզյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ (ծածկագիր՝ 12-32.3.1-Ղ3-1) Քրիստինե Արայի Գաբուզյանի լիազորությունները 2023 թվականի մարտի 31-ից դադարեցնել։
  2. Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը:
 
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ