23/03/2023

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 475-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 475-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

«23» ՄԱՐՏԻ 2023 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 46.1-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Արդարադատության նախարարությունում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատու անձ նշանակել Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Քրիստինե Գաբուզյանին:
  2. Արդարադատության նախարարությունում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատու անձի փոխարինողներ նշանակել հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Եփրեմ Կարապետյանին և հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանին:
  3. Հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուին և հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատու անձի փոխարինողներին՝ ապահովել հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատու անձանց մեթոդական աջակցությունը:
  4. Հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուին և հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատու անձի փոխարինողներին՝ ապահովել «Հանրային ծառայության մասին» օրենքի 7.1-րդ գլխով սահմանված իրավուքների և պարտականությունների իրականացումը:

 

 

ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Գլխավոր քարտուղար