20/03/2023

Արտակ Առուստամյանին քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին արդարադատության նախարարի N 135-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 135-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«17» ՄԱՐՏԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՐՏԱԿ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի 2023 թվականի մարտի 16-ի թիվ Ե 40/10-1382 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Ա. Առուստամյանի զեկուցագիրը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Արտակ Վասիլի Առուստամյանին 2023 թվականի մարտի 17-ից ազատել քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից:
  2. Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին՝ ապահովել Արտակ Առուստամյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի կատարումը:

 

 

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ