01/03/2023

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 310-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 310-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«01» ՄԱՐՏԻ 2023 Թ.     ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ 
ԱՐՄԵՆ ԱՐԹՈՒՐԻ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.5-Մ3-3) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետի  (ծածկագիր՝ 12-3-22.5-Մ3-3) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 28-ի եզրակացությունը և Ա. Նազարյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Արմեն Արթուրի Նազարյանին 2023 թվականի մարտի 2-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.5-Մ3-3) պաշտոնում։
  2. Փորձաշրջանի ընթացքում Ա. Նազարյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.5-Մ3-2) Հասմիկ Ղազարյանին:
  3. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
 
 
                                           ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Գլխավոր քարտուղար