20/02/2023

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 244-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 244

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

     «20» ՓԵՏՐՎԱՐԻ 2023 Թ.    ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏՈՒՆԻ ԱԼԵՔՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.8-Մ3-6) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.8-Մ3-6) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 16-ի եզրակացությունը և  Մ. Ալեքյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Մարիամ Մարտունի Ալեքյանին 2023 թվականի փետրվարի 21-ից նշանակել Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.8-Մ3-6) պաշտոնում։
  2. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

 

 

                                       

ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Գլխավոր քարտուղար