16/02/2023

ՀՀ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2023 թ.-ի փետրվարի 16-ի N 232-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 232-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ  
«16» ՓԵՏՐՎԱՐԻ 2023 Թ.        ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ 
ՍՈՆԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ    ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝  12-3-22.8-Մ3-5) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի ավագ մասնագետի  (ծածկագիր՝ 12-3-22.8-Մ3-5) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 15-ի եզրակացությունը և Ս. Վարդանյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Սոնա Սերյոժայի Վարդանյանին 2023 թվականի փետրվարի 17-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.8-Մ3-5) պաշտոնում։
  2. Փորձաշրջանի ընթացքում Ս. Վարդանյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.8-Մ3-2) Արտաշես Մանուկյանին:
  3. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
 
                                           ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Գլխավոր քարտուղար