19/01/2023

ՀՀ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2023 թվականի հունվարի 18-ի N 71-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 71-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ  
     «18» ՀՈՒՆՎԱՐԻ 2023 Թ.                                                               
ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԽԱԺԱԿՆ ԱՎԵՏԻՔԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.9-Մ3-7) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-7) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի հունվարի 17-ի եզրակացությունը և  Խ. Կարապետյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Խաժակն Ավետիքի Կարապետանին 2023 թվականի հունվարի 19-ից նշանակել Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-7) պաշտոնում։
  2. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:                  
ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Գլխավոր քարտուղար