26/10/2022

Սերգեյ Սարուխանյանին «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին N 668-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 668-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«25» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՍԵՐԳԵՅ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածով և 16-րդ հոդվածի 1.5-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով  Ս. Սարուխանյանի դիմումը.

 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Սերգեյ Արտուշի Սարուխանյանին 2022 թվականի հոկտեմբերի 25-ից նշանակել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:

 

       

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ