07/09/2022

Արդարադատության նախարարի N 540-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N  540-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
 «07» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022 Թ.                                             
 ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՏԱԹԵՎԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ինչպես նաև Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2022 թվականի սեպտեմբերի 5-ի N 1346-Ա հրամանը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
  1. 2022 թվականի սեպտեմբերի 6-ից Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.5-Ղ3-1) պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահել  Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ (ծածկագիր՝ 12-32.5-Ղ4-3) Տաթևիկ Միքայելյանին՝ մինչև սույն հրամանով սահմանված հիմքի վերացումը:
 
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
 
Արդարադատության նախարար