01/09/2022

Սերժ Ռուշանյանին արդարադատության նախարարի խորհրդականից ազատելու մասին N 520-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 520-Ա       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«31» ՕԳՈՍՏՈՍԻ 2022 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՍԵՐԺ ՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ    ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի   110-րդ և 130-րդ հոդվածներով, ինչպես նաև՝ Հանրային ծառայության մասին օրենքի     9-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով Ս. Ռուշանյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Սերժ Արտյոմի Ռուշանյանին 2022 թվականի սեպտեմբերի 1-ից ազատել Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնից:
  2. Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը:

 

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Արդարադատության նախարար