22/08/2022

ՀՀ Արդարադատության նախարարի 2022 թվականի օգոստոսի 22-ի N 495-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 495-Ա       
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«22» ՕԳՈՍՏՈՍԻ 2022 Թ.                                                               
ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
 
ՍԵՐԳԵՅ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ
 ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի   110-րդ և 130-րդ հոդվածներով և Հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Ս. Սարուխանյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Սերգեյ Արտուշի Սարուխանյանին 2022 թվականի օգոստոսի 22-ից ազատել Արդարադատության նախարարի օգնականի պաշտոնից:
  2. Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը:
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Արդարադատության նախարար