15/12/2021

Մարիամ Մարտունի Ալեքյանին Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի մասնագետի պաշտոնում նշանակելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ի N 1778-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1778-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «14» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021 Թ.   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏՈՒՆԻ ԱԼԵՔՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.13-Մ6-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի           16-րդ մասով,  11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի              3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.13-Մ6-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի եզրակացությունը և Մ. Ալեքյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Մարիամ Մարտունի Ալեքյանին 2021 թվականի դեկտեմբերի 16-ից, 6 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.13-Մ6-1) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Մ. Ալեքյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետ (ծածկագիր՝                                        12-3-22.13-Ղ5-1) Անդրանիկ Սիմոնյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝  111 115 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

Գլխավոր քարտուղար