13/09/2021

Անդրանիկ Ատոմի Մարգարյանին Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գերծակալության ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի մասնագետի պաշտոնում նշանակվելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2021 թվականի սեպտեմբերի 13-ի N 1088-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1088-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «13» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021 Թ.   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՆԴՐԱՆԻԿ ԱՏՈՄԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԲԱԺՆԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-34.1-Մ6-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի           16-րդ մասով,  11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի              3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 12-34.1-Մ6-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 10-ի եզրակացությունը և Ա. Մարգարյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Անդրանիկ Ատոմի Մարգարյանին 2021 թվականի սեպտեմբերի 14-ից, 6 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 12-34.1-Մ6-1) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Ա. Մարգարյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի պետ (ծածկագիր՝ 12-34.1-Ղ4-1) Ջուլիետա Մաթևոսյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝  111 115 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

Գլխավոր քարտուղար