27/08/2021

Հայաստանում սնանկության ոլորտի զարգացման ռազմավարական զեկույց

Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող` «Հանրային-մասնավոր գործընկերության ծրագրերի ընդլայնումը՝ օրենսդրության եւ քաղաքականության մշակմանը եւ գործառնությունների վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների տրամադրմանը աջակցելու միջոցով» (Enhancing Public-Private Partnership Projects through Support for Law and Policy Development and Transaction Advisory Services)  ծրագրի շրջանակներում Նորթոն Ռոուս Ֆալբրայթ Ավստրալիա (Norton Rose Fulbright Australia) իրավախորհրդատվական ընկերության կողմից Արդարադատության նախարարության համար մշակվել է սույն ռազմավարական զեկույցը` բացահայտելով Հայաստանում սնանկության ոլորտի իրավական դաշտի զարգացման ուղենիշային սկզբունքներն ու շրջանակները:

Սույն զեկույցը առաջին հերթին բացահայտում է հաստատված և ընդունված այն հիմնական սկզբունքները, որոնցով առաջարկվում է ուղղորդվել սնանկության ժամանակակից իրավական դաշտը մշակելիս: Զեկույցում նաև ուսումնասիրվել են Հայաստանում սնանկության մասին օրենսդրության հետ հետ կապված վերջին ռազմավարական փաստաթղթերը` դրանցում ներկայացված տեսակետները հաշվի առնելու նպատակով:   

Զեկույցի շրջանակներում առաջարկություններ են ներկայացվել Հայաստանում սնանկության մասին օրենսդրության բարեփոխման առաջարկվող գործընթացի ու շրջանակի վերաբերյալ, ընդ որում, առաջարկների ներկայացման համար հիմք են  հանդիսացել նաև Կենտրոնական Ասիայի երկրների սնանկության մասին օրենսդրության համեմատական վերլուծությունը, ինչպես նաև շահագրգիռ սուբյեկտների հետ խորհրդակցությունների և քննարկումների արդյունքում վերհանված օրենսդրական և գործնական խնդիրները:

Զեկույցն անդրադառնում է նաև սնանկության գործընթացի հիմնական շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացման հնարավորություններին:

Զեկույցի մյուս հատվածներն անդրադառնում են կորպորատիվ սնանկության մասին օրենսդրության առանձին ասպեկտներին, մասնավորապես, ժամանակակից և արդյունավետ կորպորատիվ առողջացման ընթացակարգերին, ՄՓՄՁ-ների սնանկության գործընթացի ներդրման հնարավորություններին, սնանկության գործով կառավարիչների և դատական համակարգի կարողությունների զարգացմանը, անդրսահմանային սնանկության հարցերին և այլն:

Զեկույցի կազմմանը օժանդակել են նաև օրենսդրական բարեփոփոխումների և ռազմավարական աշխատանքների (փաստաթղթերի) մանրամասն ուսումնասիրությունները, որոնք իրականացվել են վերջին մի քանի տարիների ընթացքում:

Զեկույցի կազմման աշխատանքներին մասնակցել են միջազգային փորձագետներ Ջոն Մարտինը, Սքոթ Աթկինսը և Ռոդ Բրեթեգը, ինչպես նաև ազգային փորձագետները` ակադեմիական փորձագետ Տիգրան Մարկոսյանը և փորձագետ Վարազդատ Ասատրյանը:

Զեկույցի ամբողջական տարբերակն՝ այստեղ։