29/07/2021

Հերմինե Արարատի Գևորգյանին Պրոբացիայի Արմավիրի մարզային մարմնի ավագ մասնագետի պածտոնում նշանակվելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2021 թվականի հուլիսի 29-ի N 830-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 830 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «29» ՀՈՒԼԻՍԻ 2021 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՀԵՐՄԻՆԵ ԱՐԱՐԱՏԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝  12-3-22.6-Մ3-6) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.6-Մ3-6) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 28-ի եզրակացությունը և Հ. Գևորգյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Հերմինե Արարատի Գևորգյանին 2021 թվականի օգոստոսի 1-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.6-Մ3-6) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Հ. Գևորգյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի պետ (ծածկագիր՝                       12-3-22.6-Ղ5-1) Կարեն Թորոսյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 175 932 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

Գլխավոր քարտուղար