24/06/2021

Հասմիկ Վարդգեսի Ղազարյանին Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետի պաշտոնում նշանակելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2021 թվականի հունիսի 24-ի N 657-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 657 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «24» ՀՈՒՆԻՍԻ 2021 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ՀԱՍՄԻԿ ՎԱՐԴԳԵՍԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.5-Մ3-2) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի  16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝   12-3-22.5-Մ3-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 23-ի եզրակացությունը և Հ. Ղազարյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Հասմիկ Վարդգեսի Ղազարյանին 2021 թվականի հունիսի 25-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝   12-3-22.5-Մ3-2) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Հ. Ղազարյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի պետ (ծածկագիր՝ 12-3-22.5-Ղ5-1) Գևորգ Խաչատրյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 175 932 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

Գլխավոր քարտուղար