22/06/2021

Սնանկության գործերով կառավարիչ Գրիշա Հասրաթյանի՝ կառավարչի գործունեությունը շարունկելու համար լրացուցիչ ժամկետ տրամադրելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի հունիսի 17-ի N 252-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N   252 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«17» ՀՈՒՆԻՍԻ 2021 Թ. ԵՐԵՎԱՆ

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԳՐԻՇԱ ՀԱՍՐԱԹՅԱՆԻ՝ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԿԵՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 29.2-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը և սնանկության գործով կառավարիչ Գրիշա Հասրաթյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Սնանկության գործերով կառավարիչ Գրիշա Հասրաթյանին (որակավորման վկայական՝ 20121102-00040) տրամադրել լրացուցիչ ժամկետ՝ կառավարչի գործունեությունը շարունակելու համար, և թույլատրել վերջինիս մինչև 07.05.2023 թվականը շարունակելու զբաղվել կառավարչի գործունեությամբ: