12/04/2021
Տաթևիկ Ասատուրի Խաչատրյանին Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետի պաշտոնում նշանակվելու մասին Արդարադատության գլխավոր քարտուղարի 2021 թվականի ապրիլի 9-ի N 392-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 392-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«09» ԱՊՐԻԼԻ 2021 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՏԱԹԵՎԻԿ ԱՍԱՏՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.3-Մ3-15) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.3-Մ3-15) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի ապրիլի 9-ի եզրակացությունը և Տ. Խաչատրյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Տաթևիկ Ասատուրի Խաչատրյանին 2021 թվականի ապրիլի 12-ից նշանակել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.3-Մ3-15) պաշտոնում։
- Աշխատավարձը սահմանել՝ 187 176 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: