05/04/2021

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի իրավական մոտարկման ձեռնարկ․ օրենքներ և քաղաքականություն մշակողների համար նախատեսված գործնական ուղեցույց

Այս ձեռնարկը մշակվել է Եվրոպական միության (ԵՄ) և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՄ) կիրարկելու և, մասնավորապես, ազգային օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու հարցում Հայաստանի Հանրապետությունում քաղաքականություն և օրենքներ մշակողներին աջակցելու համար:

ԵՄ օրենսդրության հետ իրավական մոտարկումը չի կարող արագ կատարվել: Դրա համար անհրաժեշտ է քաղաքականության և օրենսդրության մշակման հիմ­նավոր և պատշաճ պլանավորում, ինչպես նաև պահանջվում է ԵՄ օրենսդրության, դրա հիմքերի, նպատակների և հիմ­նական սկզբունքների բավականին լավ իմացություն: Սույն ձեռնարկը ներկայացնում է այդ ամենի նկարագրությունը, բացատրում է մոտարկման մարտահրավերները և տրամադրում է գործնական տեղեկություններ ու խորհուրդներ քաղաքականություն և օրենքներ մշակողներին ՀԸԳՀ-ի շրջանակներում ներկայացվող պահանջների մասով: Ձեռնարկը պետք է դիտել որպես այն մշակող ԵՄ փորձագետների համատեղ ընդհանուր փորձի և լավագույն գործելակերպի արդյունք: Այն նախատեսված չէ նոր պարտադիր իրավական նորմեր սահմանելու համար, ինչպես նաև չի տարածվում օրենսդրական տեխնիկային առնչվող կանոնների վրա: Այդ հարցերը շոշափվել են մեկ այլ ձեռնարկում:

Ձենարկի հայերեն տարբերակն՝ այստեղ։

The english version of the handbook here: