09/11/2020

Գոհար Ռուդոլֆի Հունանյանին Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպչի (ծածկագիր՝ 12-33.1-Մ2-1) պաշտոնում նշանակվելու մասին Արդարադատության գլխավոր քարտուղարի N 1189-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1189-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «06» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԳՈՀԱՐ ՌՈՒԴՈԼՖԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-33.1-Մ2-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի           16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպչի (ծածկագիր՝ 12-33.1-Մ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 5-ի եզրակացությունը և  Գ. Հունանյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Գոհար Ռուդոլֆի Հունանյանին 2020 թվականի նոյեմբերի 9-ից նշանակել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպչի (ծածկագիր՝ 12-33.1-Մ2-1) պաշտոնում։

2.  Աշխատավարձը սահմանել՝ 212.309 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

Գլխավոր քարտուղար