21/01/2021

Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողներին հատուկ ուսուցման դասընթացների իրականացման ընթացքում՝ սննդով, տրանսպորտով և գիշերակացի համար նախատեսված սենյակներով ապահովելու կարգն ու պայմանները հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի հունվարի 19-ի N 9-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 9-Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«19» ՀՈՒՆՎԱՐԻ 2021 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ՝ ՍՆՆԴՈՎ, ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԵՎ ԳԻՇԵՐԱԿԱՑԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՆՅԱԿՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմքում ունենալով ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի N 477-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 13-րդ կետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ` 

 

1. Հաստատել՝ քրեակատարողական ծառայության հանրային ծառայողներին հատուկ ուսուցման դասընթացների իրականացման ընթացքում (դասախոսությունների և գործնական պարապմունքների իրականացման օրերին՝ դասացուցակին համապատասխան) սննդով, տրանսպորտով և գիշերակացի համար նախատեսված սենյակներով ապահովվելու կարգն ու պայմանները՝ համաձայն սույն հրամանի հավելվածի և աղյուսակի: