05/10/2020

Թափուր պաշտոնն զբաղեցնելու համար նախատեսված մրցույթը կասեցնելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1085 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «02» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ

ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ Որոշում) 1-ին և 4-րդ կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 26-րդ կետի     10-րդ ենթակետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Կասեցնել Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության նյութատեխնիկական ապահովման և սպասարկման բաժնի պետի (ծածկագիր՝ 12-33.3-Ղ4-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2020 թվականի հոկտեմբերի 5-ին նախատեսված արտաքին մրցույթը՝ մինչև Որոշմամբ սահմանված ռազմական դրության ժամկետի ավարտը:

2.  Անձնակազմի կառավարման վարչության պետ Վ. Խաչատրյանին՝ Որոշմամբ սահմանված ռազմական դրության ժամկետի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստել հրաման՝ կասեցված մրցույթի վերսկսման և մրցույթի անցկացման ժամկետի վերաբերյալ:

Գլխավոր քարտուղար