10/06/2020

Թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթն անցկացնելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 502-ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 502-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

«09» ՀՈՒՆԻՍԻ 2020 Թ.                                                                             ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ

ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության հայտարարելու մասին» 298-Ն որոշումը,  Հայաստանի Հանրապետության պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N 63 որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի  N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի             26-րդ կետի 10-րդ ենթակետը և Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի մարտի 24-ի N  269/1-Ա հրամանը.    

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

          1. Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.10-Մ3-6) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված  արտաքին մրցույթի թեստավորման փուլն անցկացնել 2020 թվականի հունիսի 15-ին` ժամը 11:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2020 թվականի հունիսի 17-ին` ժամը 11:00-ին:

Գլխավոր քարտուղար