Նորություններ

Վերագործարկվել է ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի կայքէջը

25/05/2017
ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերագործարկել է իր կայքէջը՝ http://justexpert.am : Էլեկտրոնային հարթակում քաղաքացին կարող է ծանոթանալ Փորձագիտական կենտրոնում կատարվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, կենտրոնի կառուցվածքին, ստորաբաժանմուների կողմից իրականացվող փորձաքրեագիտական խնդիրներին, ձեռնարկատիրական գործունեության շրջանակում հանրությանը մատուցվող փորձագիտական ծառայությունների տեսակներին և գներին, փորձագետի գործունեությանը վերաբերող ՀՀ օրենսդրությանը, կենտրոնի գործառույթներին և նպատակներին, ինչպես նաև կազմակերպության գործունեությանը և նորություններին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պրոբացիոն ծառայության աշխատակիցները փորձարկել են Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումները

24/05/2017
Դասընթացն անցկացնում է Իսրայելից ժամանած փորձագետ Այվարես Դալդերիսը՝ ԵԽ «Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումների փորձարկում քրեակատարողական հիմնարկների պիլոտային ստորաբաժանումներում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել «Անձնական տվյալների պաշտպանությունը և տեսահսկումը» թեմայով աշխատաժողով

22/05/2017
ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին աշխատաժողովին մասնակցելու համար և նշել, որ անձնական տվյալների պաշտպանությունը պետք է լինի օրենքով սահմանված ամուր հիմքերի վրա: «Պատահական չէ, որ մեր պետությունն իր քաղաքականությունում ներդրել է անձնական տվյալների լիարժեք պաշտպանությունը: Մենք 2015 թվականին ընդունեցինք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» նոր օրենք, որը բավական ժամանակակից է, որտեղ հստակ և սպառիչ սահմանված են անձնական տվյալների պաշտպանության հիմքերը, բացի այդ նախատեսված են նաև այդ տվյալների մշակման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի գործառույթները»,-ասել է Ա. Հովհաննիսյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը

16/05/2017
Արթուր Հովհաննիսյանը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և ընդգծել պարբերական բնույթ ստացած երկուստեք հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

12/05/2017
Վիգեն Քոչարյանն առաքելության անդամներին ներկայացրել է Ընտրական օրենսգրքի հիմնական նորամուծությունները, մասնավորապես, ընտրողների մատնահետքերի միջոցով ընտրական գործընթացի վերահսկողությունը, ընտրական տեղամասերից տեսանկարահանումների ուղիղ հեռարձակումը, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պետական համալսարանում ներկայացվել է e-draft.am կայքը

26/04/2017
Ուսանողների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Դիանա Ղազարյանը, այլք:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում դատական արխիվային նյութերի թվայնացմանը

21/04/2017
Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ ներկայիս համագործակցությունը և հույս հայտնել, որ առկա փոխգործակցությունը ավելի կամրապնդվի և կկրի շարունակական բնույթ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարը մասնակցել է «Հայաստանում աղջիկների և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնում» թեմայով գիտաժողովին

21/04/2017
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ցանկացած պետության զարգացվածության չափանիշներից մեկը այդ հասարակության մեջ կանանց զբաղեցրած դիրքն է ու նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը: «Մեզանից յուրաքանչյուրի համար կա կատարելության դերային մոդել՝ մեր մայրը, որից նախ և առաջ սովորում ենք հասարակության նկատմամբ վերաբերմունք»,- նշել է նախարարը և հավելել, որ մեր երիտասարդ պետությունը չի կարող իրեն նման «շքեղություն» թույլ տալ ու հրաժարվել հայ աղջիկների ու կանանց ներուժն օգտագործելու հնարավորությունից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պետական ծառայություններն այսուհետ ավելի մոտ են ՀՀ քաղաքացիներին

19/04/2017
Արդարադատության նախարարության մեկնարկած բարեփոխումների այս շղթան շարունակական է լինելու. միասնական գրասենյակներ են գործարկվելու ՀՀ բոլոր մարզերի գյուղական համայնքներում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայ-ռուսական համալսարանում ներկայացվել է e-draft.am կայքը

11/04/2017
Սուրեն Քրմոյանը կոչ է արել ապագա իրավաբաններին ակտիվություն ցուցաբերել իրավաստեղծ պետության ձևավորման հարցում:Հանդիպման ընթացքում ներկայացվել է կայքը ստեղծելու գաղափարը, դրա անհրաժեշտությունն ու այն գործնականում կիրառելու հնարավորությունները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Անելիք Բանկ»-ի մասնաճյուղում գործարկվել է պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ

11/04/2017
Նախարարը կարևորել է հերթական գրասենյակի գործարկումը «Անելիք Բանկ»-ի մասնաճյուղում և ընդգծել, որ պետական մարմինների կողմից մատուցվող 67 պետական ծառայություն հնարավոր է ստանալ նաև միասնական այս գրասենյակում՝ խնայելով և ժամանակ և ռեսուրսներ: «Մեր նպատակը ՀՀ քաղաքացիների համար պետության կողմից մատուցվող ծառայությունները հասանելի դարձնելն է՝ հնարավորություն տալով նրանց իրենց համար մոտ և նախընտրելի վայրից ստանալ ծառայությունը»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ուղեցույց՝ աշխատանքային հարաբերություններում անձնական տվյալների պաշտպանության մասին

10/04/2017
Վերջինիս նպատակն է աշխատանքային հարաբերություններում ապահովել անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակ, պաշտպանել աշխատողների (տվյալների սուբյեկտների) իրավունքները, իրազեկել գործատուներին (տվյալներ մշակողներին) անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցերի մասին և ապահովել օրենսդրության միասնական մեկնաբանումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ