-
Երևանում այսօր մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան, այլք:
-
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բրյուսել կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 5-ին և 6-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության և սպառողների տնօրինության գլխավոր տնօրեն Թինա Աստոլային:
-
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հանրային քննարկում՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ՝ շահագրգիռ պետական, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
-
Վերջին ժամանակաշրջանում որոշ լրատվական միջոցներ, խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված անմեղության կանխավարկածը, իրենց հրապարակումներում կամ քննարկումներում իրենց թույլ են տալիս մեղադրել օտարերկրյա քաղաքացիներին այն հանցավոր արանքների մեջ, որոնց քննարկումը դեռևս գտնվում է իրավապահ մարմինների քրեական վարույթում:
-
«Մեր Կառավարությունը շարունակում է խստորեն հավատարիմ մնալ օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի և հավակնոտ դատական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն: Մենք հավատում ենք, որ որպես Կառավարություն՝ ունենք մեծ հնարավորություն մեր ժողովրդի վստահությունը փոխակերպելու ուժեղ ինստիտուտների կայացմամբ, օրենքի գերակայության ամրապնդմամբ, անվտանգության ապահովմամբ և ներառական ու պատասխանատու հասարակության կառուցմամբ: Մեր ժողովուրդը մեզ տվել է աննախադեպ մանդատ ՝ իրենց կյանքում փոփոխություններ մտցնելու համար. դա է մեր հիմնական պատասխանատվությունը»,- ասել է Ռուստամ Բադասյանը:
-
Արդարադատության նախարարի տեղեկալ Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակությանը և քննարկել բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր ծրագրի ուղղությունները:
-
2019 թվականի նոյեմբերի 28-ին Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հանդիպել է Երևանի Փոքր կենտրոնի մի խումբ բնակիչներին և նրանց փաստաբաններին, որոնք ներգրավված են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարաբերություններում:
-
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային երկօրյա քննարկումը՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
-
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը:
-
Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից գերակա ուղղություն հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարին՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ թեև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել, այդուհանդերձ, այս պայքարում Հայաստանի ջանքերը շարունակական ու համակարգված են լինելու. պայքարն իրականացվելու է ինչպես ռազմավարական միջոցառումների, այնպես էլ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման միջոցով:
Հաղորդագրություններ