Նորություններ

Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման քննությունների արդյունքների մասին ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2

04/05/2012
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման քննությունների արդյունքների մասին ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոտարի քննության մասնակիցիների արդյուքները

04/05/2012
Նոտարի քննության մասնակիցիների արդյուքները

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոտարի քննության Գ խմբի արդյունքները

04/05/2012
Նոտարի քննության Գ խմբի արդյունքները

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման քննությունների մասին արձանագրություն թիվ 1

04/05/2012
Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման քննությունների մասին արձանագրություն թիվ 1

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման համար դիմած անձանց ցուցակ

04/05/2012
Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման համար դիմած անձանց ցուցակ

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանի Հանրապետության նոտարական էթիկայի կանոններ

04/05/2012
Հայաստանի Հանրապետության նոտարական էթիկայի կանոններ

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ավարտվեց նախարարության աշխատակիցների անգլերենի եռամսյա դասընթացը

03/05/2012
ՀՀ արդարադատության նախարարության` անգլերենի կատարելագործման դասընթացներին մասնակցած աշխատակիցները ստացան դասընթացի ավարտը վկայող հավաստագրեր: Այս տարվա հունվարից նախարարության աշխատակիցները կամընտրական սկզբունքով հաճախում էին անգլերենի կատարելագործոման եռամսյա դասընթացներին: Մասնակիցները, ըստ լեզվի տիրապետման աստիճանի, բաժանվել էին խմբերի, որոնց դասավանդում էին ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ի դասախոսները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարության հայտարարությունը ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանի հարցով նախարարության այսպես կոչված «մեկնաբանության» առթիվ

02/05/2012
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը իր տարակուսանքն է հայտնում առանձին լրատվամիջոցներով տարածված` ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանի հարցով նախարարության այսպես կոչված "մեկնաբանության" առթիվ: Արդարադատության նախարարությունը անհրաժեշտ է համարում հայտարարել, որ այդ "մեկնաբանությունն" ապատեղեկատվություն է, քանի որ ոչ որպես դրանց աղբյուր հիշատակվող նախարարության լրատվական ծառայությունը, ոչ էլ նախարարության որևէ այլ ստորաբաժանում չէին կարող նման տեղեկատվություն տրամադրել այն պարզ պատճառով, որ նախարարությունը ՀՀ կառավարությանը վերջինիս հարցմամբ ուղղված գրության մեջ եզրակացություն է ներկայացրել Ս. Զոլյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավաչափության հարցի վերաբերյալ, որը լիովին հակադրվում է այն "փաստարկներին", որոնք իբրև թե նախարարության անունից վկայակոչվում են այդ "մեկնաբանություններում" (գրության տեքստը կցվում է):

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դապարտյալներն արդեն համակարգչային լսարան ունեն

26/04/2012
Ապրիլի 25-ին ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի մասնակցությամբ բացվեց դատապարտյալների համար նախատեսված տեխնիկապես հագեցած համակարգչային լսարան: Քրեկատարողական հիմնարկի դատապարտյալների մեծ մասը տիրապետում է համակարգչին, մի մասն էլ մասամբ է ծանոթ որոշ ծրագրերի: Այսուհետ դատապարտյալները հնարավորություն կստանան կատարելագործելու իրենց գիտելիքները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մահացել է ցմահ տադապարտյալ

23/04/2012
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ, նախկինում երկու անգամ ազատազրկման դատապարտված, 1951թ. ծնված Ռաֆայել Մանուկյանն ապրիլի 22-ին, ժամը 11:45-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Էրեբունի» բշժկական կենտրոն: Ժամը 14:00-ի սահմաներում, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Ռ. Մանուկյանը մահացել է: Նախնական ախտորոշումը` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պարզաբանում է

18/04/2012
Ապրիլի 17-ին «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթում հրապարակված «Դատապարտյալների հիվանդանոցը» դարձել է ՀՀԿ­ի կենտրոնական շտաբը» հոդվածում տեղ են գտել մի շարք (միտումնավո՞ր) անճշտություններ: Հարկ ենք համարում անդրադառնալ մի քանի դրվագի: Ըստ այդմ` հրապարակման սկզբում նշվում է. «ՉԻ» տեղեկություններով «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արամ Սիմոնյանը շուրջ 10 օր առաջ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, մինչդեռ նա առողջական որևէ խնդիր չունի»:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
696 մահացած անձանց անձնագրերը չեն ուղարկվել ՀՀ ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներին

16/04/2012
ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են կատարվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնում: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ 2003-ից մինչև 2010թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 696 մահացած անձանց անձնագրերը (դրանց բացակայության դեպքում տրվող տեղեկանքները) չեն ուղարկվել ՀՀ ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներին` ինչից ելնելով էլ նրանց վերաբերյալ տվյալները դուրս չեն բերվել բնակչության պետական ռեգիստրից և հայտնվել են ընտրացուցակներում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ