Նորություններ

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վարպետության դաս է անցկացրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի անձնակազմի համար

30/06/2017
Նախարարը հատուկ շեշտադրել է կառավարության նոր ծրագիրը, որում թե՛ արդարադատության, և թե՛ անմիջապես կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող դրույթները պարունակում են նորարարական լուծումներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը ՎԶԵԲ-ի ներկայացուցչի հետ քննարկել է գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ ներդնելու հարցը

27/06/2017
Նախարարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և Անաստասիա Ռոդինայի հետ քննարկել գործարարների շահերի պաշտպանի վերաբերյալ օրենսդրության մշակման և այդ ինստիտուտի կայացման գործում բանկի հետ փոխգործակցության հնարավորությունները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

26/06/2017
Հանդիպման ընթացքում Դավիթ Հարությունյանը ներկայացրել է Նախարարության գերակա ծրագրերը և դեսպանի հետ քննարկել Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ու ՀՀ աշխատանքային նոր օրենսգրքի մշակման աշխատանքներում համագործակցության հնարավորությունները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ներկայացվել են բանտային առողջապահության բարելավմանն ուղղված աշխատանքները

23/06/2017
Հանդիպման մասնակիցներին առավել մանրամասն բանտային առողջապահությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերը ներկայացնելիս՝ ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Դիանա Ղազարյանն ընդգծել է, որ քրեակատարողական հիմնարկների բուժմասերը փուլային կարգով կանցնեն համապատասխան լիցենզավորման ընթացակարգ, ՔԿՀ-ներում բժշիկների մասնագիտական գործունեությունը դուրս կբերվի քրեակատարողական հիմնարկի անմիջական ենթակայությունից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

23/06/2017
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մշակման փուլում գտնվող իրավական ակտերի նախագծերին, ինչպես նաև քննարկել միջազգային որդեգրումներին վերաբերող մի շարք հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԱՆ-ն կոչ է անում քաղաքացիներին, քաղաքացիական հասարակությանը և գործարարներին մասնակցելու իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին

15/06/2017
Կայքը հնարավորություն է ընձեռում օգտատերերին ծանոթանալու տեղադրված նախագծերին, դրանց հիմնավորումներին և այլ կից փաստաթղթերին, ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին, ինչով էլ ապահովվում է հանրային քննարկման և հանրության մասնակցային գործընթացը պետության իրավաստեղծ գործունեությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Եվրամիության պատվիրակության ղեկավարին

09/06/2017
Նախարար Դավիթ Հարությունյանը արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները համարել է անհետաձգելի և դեսպանի հետ քննարկել վերը նշված ոլորտներում, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործմանը, Աշխատանքային օրենսգրքի բարեփոխմանն ուղղված աշխատանքներում Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը մասնակցել է անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար նախատեսված աշխատասենյակի բացմանը

07/06/2017
Նախարարի խոսքով, Pro Bono (անվճար) օգնությունը, որը ծագել է 19-րդ դարում, այնուհետ զարգացումը ստացել եվրոպական երկրներում, այժմ արդեն կտարածվի նաև Հայաստանում: «Սա խոսում է այն մասին, որ խնդիրները, որոնք առկա են, դրանք գիտակցվում են ու դրանց լուծման ուղղությամբ անընդհատ նոր քայլեր են կատարվում: Ցանկացած զարգացող պետությունում, իսկ ես դիտում եմ, որ Հայաստանում արդարադատության ոլորտը զարգացող է, նման խնդիրներ անընդհատ ծագելու են, և շատ ուրախ եմ, որ Փաստաբանների պալատն այդ առումով արդեն առաջ է գնում և լուծումներ գտնում: Սա ընդամենը ճանապարհի սկիզբն է»,-ասել է Դավիթ Հարությունյանը և հավելել, որ առավել հաջողակ են համարվում այն երկրները, որտեղ փաստաբանական ընկերությունները նման ծառայություններ են մատուցում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը և ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

06/06/2017
Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարի տեղակալը մասնակցել է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի նիստին

30/05/2017
Բացելով նիստը՝ ՀՀ պատվիրակության ղեկավար, նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը կարևորել է ՀՀ-ԵՄ միջև երկխոսության և տարբեր ոլորտներում առկա համագործակցության զարգացումը: Արձանագրելով, որ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերը հանդիսանում են այդպիսի համագործակցության առանցքային ոլորտներից մեկը, նա նշել է, որ դա նաև արտացոլվել է ԵՄ-ՀՀ համագործակցության իրավական հիմքը սահմանող հիմնարար պայմանագրի նախագծում

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վարչապետն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին

30/05/2017
Վարչապետը շնորհավորել է պարոն Հարությունյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել. «Արդարադատության նախարարությունը կառավարության չափազանց կարևոր օղակ է, հաշվի առնելով նաև առկա խնդիրները՝ նոր Սահմանադրություն, օրենքների անհրաժեշտ փոփոխություններ: Ընդհանրապես, մենք մեր տեսլականում ամրագրել ենք, թե ինչպիսի Հայաստան ենք ցանկանում տեսնել: Ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ մեր հասարակության համար արդարադատության կամ արդարության պակասը միշտ ընկալվում է որպես խնդրահարույց:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը

29/05/2017
GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում անցկացվող հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ մարմիններից հրավիրված շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ: Քննարկմանը մասնակցել են նաև միջազգային փորձագետներ Ֆրիդերիկե Վիտտեն, (Գերմանիա) և դոկտոր, պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդթը (Համբուրգի համալսարան):

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ