Նորություններ
Մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը. ընթացքին կարող եք հետևել առցանց
Թեստի յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդը կստանա մեկ միավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավելի պատասխաններ նշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր:
Քննարկվել են Հայաստանում բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման հեռանկարները
Սուրեն Քրմոյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և գործընկերոջ հետ քննարկել Հայաստանում բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման ու կայացման հեռանկարները:
Ամերիկյան համալսարանում ներկայացվել է e-draft.am կայքը
Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի և Իրավագիտության մագիստրոսական ծրագրի նախաձեռնությամբ:
Քննարկվել են ՀՀ իրավական և դատական բարեփոխումների վերաբերյալ հարցեր
Նախարարի խոսքով՝ այն միջոցառումները, որոնք դեռևս ընթացքի մեջ են գտնվում՝ դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ, նախատեսվում է ամբողջ ծավալով ավարտին հասցնել 2017 թվականին:
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԱՊՀ/ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Նախարար Հովհաննիսյանը ողջունել է դիտորդներին և պատրաստակամություն հայտնել պատասխանելու ընտրական գործընթացի վերաբերյալ նրանց հետաքրքրող բոլոր հարցերին:
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Նախարարը պատվիրակության առաջարկով ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների շրջանակում ՀՀ ընտրական նոր օրենսգրքի մշակման գործընթացը, քաղաքական կոնսենսուսի արդյունքում դրանում կատարված փոփոխությունները՝ մասնավորապես անդրադառնալով ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանն ու անձի նույնականացման համար կիրառվող տեխնիկական սարքերի ներդրմանը:
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է «Human rights watch» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներին
Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել իրավապաշտպաններին կատարած ծավալուն աշխատանքի համար և կարևորել հաշմանդամություն և հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաների խնդիրներին իրավական պատշաճ լուծումներ գտնելուն ուղղված աշխատանքները:
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման հնարավորություններին և մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր:
ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ փաստաբանների պալատի համատեղ հայտարարություն
2017 թվականի փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարությունում հանդիպում է կայացել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Օսիկյանի միջև:
Սահմանվել է Անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ ապահովող երկրների ցանկը
Պետություններն այս ցանկում ներառվել են ըստ 3 հիմնական չափանիշների՝ պետությունը վավերացրել է «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան (108 կոնվենցիա) կամ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ բազմակողմ այլ համադրելի միջազգային պայմանագիր, ունի անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենք, ունի անձնական տվյալների պաշտպանության պետական լիազոր մարմին:
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Արփինե Հովհաննիսյանը շեշտել է, որ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններն իրականացվել են բացառապես քաղաքական կոնսենսունսի արդյունքում և որպես լավագույն օրինակներ նշել ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու որոշումն ու ընտրական գործընթացում կատարված նորամուծությունը՝ անձի նույնականացման համար կիրառվող տեխնիկական սարքերը:
«Զվարթնոց» ժամանողներն ու մեկնողները տեղում պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակից օգտվելու հնարավորություն կունենան
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ քաղաքացին կարող է օդանավակայանի «Հայփոստ»-ի գրասենյակում ներկայացնել դիմում, օրինակ՝ ընտանեկան կարգավիճակի կամ չդատվածության մասին տեղեկանք ստանալու վերաբերյալ, և փաստաթուղթը ստանալ քաղաքում գործող մեկ այլ միասնական գրասենյակից: «Քաղաքացին կարող է նաև Երևանում կամ մարզերում գործարկված գրասենյակներից մեկում ներկայացնել դիմում՝ մատուցվող ծառայություններից որևէ մեկի վերաբերյալ, իսկ տեղեկանքը ստանալ հենց օդանավակայանում և մեկնել»,-ասել է նախարարը: