Նորություններ

«Արմավիր» ՔԿՀ-ի պետը հրաժարականի դիմում է գրել. Արտակ Զեյնալյան

25/04/2019
«Արմավիր» ՔԿՀ-ի պետը հրաժարականի դիմում է գրել. Արտակ Զեյնալյան

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղեկություն

25/04/2019
Հիվանդը գտնվում է բժիշկների մշտական հոգածության և վերահսկողության ներքո, վիճակը կայուն է: Բոլոր գործողությունները իրականացվել են ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությունների և Կարմիր խաչի գրասենյակի սերտ համագործակցությամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլը

25/04/2019
Արդարադատության նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանի և Արտակ Ասատրյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է ԵՄ/ԵԽ համագործակցությամբ իրականացվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵԽ մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավար Միխայիլ Լոբովը, ԵՄ Հայաստանյան պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան և ՀՀ ԱԳՆ ԳԼԿ ազգային համակարգող Տիգրան Սամվելյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Աննա Վարդապետյանն ընդունել է Միխայիլ Լոբովի գլխավորած պատվիրակությանը

25/04/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավար Միխայիլ Լոբովի գլխավորած պատվիրակությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը

23/04/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի որոշ դրույթներին առնչվող կառավարություն-քաղաքացիական հասարակություն ամփոփիչ քննարկմանը: Փոխնախարար Քոչարյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է ճանապարհային քարտեզում ներառված արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների ոլորտների բարեփոխումների առնչությամբ նախատեսվող միջացառումները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտակ Զեյնալյան. «Փաստաբանության խնդիրներն ու դրանց լուծումներն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգում են»

23/04/2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է փաստաբանական գրասենյակների «ARMLEGAL EXPO 2019 անդրանիկ ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Նախարարն անուրանալի է համարել փաստաբանների՝ որպես իրավապաշտպան համայնքի ներդրումը մեր երկրի ժողովրդավարական արժեքների կայացման և զարգացման գործում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարի տեղակալ Խաչիկյանը մասնակցել է «Անձնական տվյալների պաշտպանության հիմնախնդիրները» թեմայով քննարկման

22/04/2019
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Անձնական տվյալների պաշտպանության հիմնախնդիրները» թեմայով սեմինար-քննարկում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Փոխնախարար Վարդապետյանին ներկայացվել են Իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության խնդիրներն ու ոլորտը բարելավելու վերաբերյալ առաջարկները

22/04/2019
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Վարդապետյանը ապրիլի 19-ին այցելել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, շրջայց կատարել քաղաքացիների սպասարկման սրահում և ծանոթացել Գործակալության աշխատակիցների հետ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԱՆ ՔՊ ղեկավար կազմի հետ անցկացվել է Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում թեմայով շտաբային ուսումնավարժություն

19/04/2019
Արդարադատության նախարարության արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն ապրիլի 19-ին Նախարարության ՔՊ ղեկավար կազմի հետ անցկացվել է Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում թեմայով շտաբային ուսումնավարժություն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Փոխնախարար Խաչիկյան. «Կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու միակ ճանապարհը հակակոռուպցիոն կրթությունն է»

19/04/2019
«ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովին ամփոփիչ ելույթով է հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Իրավաբանների հայկական ասոցիացիային և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային համաժողովն արդյունավետ կազմակերպելու, իսկ մասնակիցներին՝ հնչեցված կարծիքների, գնահատականների, դատողությունների և մտավախությունների համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

18/04/2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Արդարադատության նախարարության մի շարք ծրագրերի իրականացմանն աջակցելու և արդյունավետությամբ փոխգործակցելու համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության փոխնախարարը ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

17/04/2019
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ապրիլի 16-ին ընդունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանին և «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Արման Խաչատրյանին՝ քննարկելու «Էլեկտրոնային արդարադատության հարթակների ու պետական ծառայությունների մատուցման գրասենյակների մոնիտորինգ» ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ