Դեպի վեր

Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը

23/04/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի որոշ դրույթներին առնչվող  կառավարություն-քաղաքացիական հասարակություն ամփոփիչ քննարկմանը:

Փոխնախարար Քոչարյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է ճանապարհային քարտեզում ներառված արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների ոլորտների բարեփոխումների առնչությամբ նախատեսվող միջացառումները:

Վիգեն Քոչարյանն ընդգծել է, որ ԵՄ իրավական ակտերի հետ տեղական օրենսդրության մոտարկման գործընթացում Արդարադատության նախարարությունը որոշել է գնալ հիմնարար փաստաթղթերի մշակման ու ամրագրման, այն է՝ մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների ու գործողությունների ծրագրերի ընդունման ճանապարհով:

Դատաիրավական ոլորտում նախատեսվող գործընթացը ներկայացնելիս՝ փոխնախարարը նշել է նաև, որ իրավական լուծումներին զուգահեռ ակտիվ քննարկվում են այդ բարեփոխումների ֆինանսական և նյութական ապահովման մեխանիզմները: Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում Վիգեն Քոչարյանն անդրադարձել է նաև հակակոռուպցիոն անկախ մարմնի ձևավորման հնարավորություններին, ինչպես նաև ընդգծել էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային հաղորդակցության գործիքների ներդրման շարունակականության անհրաժեշտությունը՝ որպես լավագույն գործիքներ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:

Այնուհետև, փոխնախարարը պատասխանել է քաղհասարակության ներկայացուցիչների բարձրացրած հարցերին:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն