Նորություններ

Հակակոռուպցիոն ռազմավարությունը լինելու է կոնսենսուսային փաստաթուղթ և ընդունվելու է բացառապես լայնածավալ քննարկումների արդյունքում. Արդարադատության նախարարություն

08/01/2019
ՀՀ արդարադատության նախարարությունը կոչ է անում բոլոր շահագրգիռ անձանց և հասարակական կազմակերպություններին առկայության դեպքում սահմանված կառուցակարգերի շրջանակներում ներկայացնել իրենց կառուցողական առաջարկները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրապարակվում է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի ինքնագնահատման հարցաշարը

08/01/2019
Կարևորելով հակակոռուպցիոն ոլորտին առնչվող հարցերում թափանցիկության ապահովումը և քաղաքացիական հասարակության ներգրավվածության անհրաժեշությունը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ուշադրությանն է ներկայացնում ինքնագնահատման անգլերենով հարցաշարը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի 2018 թվականի ամփոփիչ նիստը

27/12/2018
Սուրեն Քրմոյանը ողջունել է ներկաներին և ընդգծել, որ Անչափահասների արդարադատության խորհրդի տարեվերջյան նիստի օրակարգը հագեցած է: «Այսօր դատական իշխանության, իրավապահ համակարգի, գործադիր իշխանության և քաղհասարակության մեր գործընկերները ներկայացնելու են անչափահասների արդարադատության ոլորտում իրականացված նվաճումներն ու արձանագրված հաջողության պատմությունները»,- ասել է Սուրեն Քրմոյանը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ խորհրդի աշխատանքներին միացել են ոչ միայն դատական իշխանության, այլ առաջին անգամ մասնակցում են նաև Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են քրեակատարողական ոլորտին առնչվող հարցեր

27/12/2018
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց և անչափահասների իրավունքների ապահովման վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը, Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից 2018 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ «Հրազդան», ինչպես նաև 2018 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ կատարած մշտադիտարկման այցերի վերաբերյալ տեղեկանքները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարված բարեփոխումները

21/12/2018
Նույն համատեքստում, ներկայացվել են որոշ փոփոխություններ, որոնք վերաբերել են երեխայի ազատ կարծիքի արտահայտման դրույթներին, խնամատարության ինստիտուտի լիարժեք ներդրմանը, որդեգրման գործընթացներին, ալիմենտի վճարման սկզբունքներին և այլն: Նրա խոսքով՝ երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում, իսկ այդ կարծիքն արտահայտելու և դա հաշվի առնելու տարիք սահմանվել է տասը տարեկանը՝ կրկին հաշվի առնելով տվյալ երեխայի հասունության աստիճանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մշակվել են ՔԿՀ-ներում առողջության պահպանման իրավունքի արդյունավետ իրացմանն ու երաշխավորմանն ուղղված փաստաթղթեր

20/12/2018
Հատկանշական է, որ ձեռնարկի և ուղեցույցի մշակմանը մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներկայացուցիչներ Շուշանիկ Ղուկասյանը և Արփինե Սարգսյանը, ինչպես նաև այլ անձինք:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ներկայացվել են բանտային բժշկության ոլորտում իրականացված լայնածավալ աշխատանքները

19/12/2018
Ծրագրի փակման արարողությանը բացման խոսքով հանդես են եկել արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան, ինչպես նաև ծրագրի եվրոպական և ներպետական համակարգողներ Իլիաս Կալամարասը և Արման Պողոսյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել է 2019-2022 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը

19/12/2018
Նախարարի տեղակալը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ընդգծել է, որ Ռազմավարության նախնական տարբերակն առաջինը քաղհասարակության անդամների հետ քննարկելը բխում է Կառավարության կողմից որդեգրված կոռուպցիայի դեմ մասնակցային պայքարի տրամաբանությունից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը

19/12/2018
Նախարարի տեղակալ Քոչարյանը ողջունել է պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը և նշել, որ ներկայացված ոլորտային առաջարկները, եթե չընդգրկվեն 2017-2019 թվականների Գործողությունների ծրագրում, ապա առաջիկայում կքննարկվի դրանց ներառումը 2020 թվականի Ծրագրում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արթուր Հովհաննիսյանն ընդունել է ՎԶԵԲ-ի և Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին

19/12/2018
Սնանկության վարույթներին ուղղված օրենսդրական, տեխնիկական և մասնագիտական բարելավումների դեպքում Արթուր Հովհաննիսյանը, որպես ակնկալվող արդյունք, նշել է պարտատերերի բավարարվածությունը սնանկության վարույթի ավարտին կամ կարճ ժամկետներում առողջացման ծրագրի իրականացումը, եթե առկա են նման հնարավորություններ: Փոխնախարարը «Սնանկության մասին» նոր օրենքի նախագծի ընդունումը կարևորել է նաև Doing business-ի սանդղակում Հայաստանի դիրքի բարելավման համատեքստում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտակ Զեյնալյանը մասնակցել է «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի փակմանը

18/12/2018
Ամփոփելով խոսքը՝ Արտակ Զեյնալյանը ևս մեկ անգամ վերահաստատել է 2018թ. ապրիլ մայիսի ընթացքում Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո ձևավորված Կառավարության հանձնառությունը՝ արդարադատության ապահովման և իրավունքի գերակայության ամրապնդման վերաբերյալ, ինչպես նաև հույս հայտնել, որ համատեղ ջանքերով կվերականգնվի դատական համակարգի հանդեպ հասարակության վստահությունը, արմատախիլ կարվի կոռուպցիան, կբարելավվի մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտակ Զեյնալյանն այցելել է քրեակատարողական հիմնարկներ

18/12/2018
Նախարարի պաշտոնակատարը եղել է նաև նախկին «Էրեբունի» ՔԿՀ-ի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին և քննարկել հիմնանորոգման դեպքում դրա վերագործարկմանը վերաբերող մի շարք հարցեր: Արտակ Զեյնալյանը նույն օրն այցելել է նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հետևել ՔԿՀ-ի տարածքում կոյուղագծերի նորոգման աշխատանքներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ