Նորություններ

Պրոբացիայի ծառայությունում մեկնարկել է շահառուների վերասոցիալականացման ծրագիրը

30/05/2019
Մայիսի 29-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում մեկնարկել է պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ծրագրի առաջին հանդիպումը։ Հանդիպման թեման էր կոնֆլիկտների հաղթահարում՝ կոնֆլիկտ հասկացության քննարկում, կոնֆլիկտի փուլերի ծանոթացում և հաղթահարման ձևերի ուսուցում, որին ներկա էր մոտ տասը շահառու։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԵԱՀԿ-ն աջակցում է հակակոռուպցիոն պայքարին. Արդարադատության նախարարը հանդիպել է եվրոպական կառույցի ներկայացուցիչներին

29/05/2019
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով համակարգող Վուկ Զուգիչի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ եվրոպական կառույցի հետ համատեղ մեկնարկած ծրագրի շրջանակում ԵԱՀԿ-ն աջակցելու է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն ընդունել է ԵԱՀԿ փորձագիտական խմբի ներկայացուցիչներին

29/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 27-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայում անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) փորձագիտական խմբի` Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տիգրան Խաչիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը

27/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը՝ Էվա Միլիսի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել օրակարգային երեք հիմնական հարցերի՝ արդարադատության տարածաշրջանային հարցմանը, արդարադատության ոլորտի ուսումնասիրությանը և «Զարգացման քաղաքականության գործառնություն» վարկային ծրագրին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է IRZ-ի ղեկավարին

27/05/2019
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը, ողջունելով հյուրերին Արդարադատության նախարարությունում, նշել է, որ Նախարարությունն արդյունավետ համագործակցություն ունի IRZ-ի հետ և հույս հայտնել, որ առկա փոխգործակցությունն ավելի կխորանա:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Փոխնախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ շրջանակում կազմակերպված հանրային քննարկում

24/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանի և Աննա Վարդապետյանի մասնակցությամբ մայիսի 23-ին կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող արդարադատության, ազատության և անվտանգության, կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի հանրային քննարկումը: Այն կազմակերպվել էր ՀՀ ԱՆ, ՀՀ ԱԳՆ, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառուցողական երկխոսության ցանցի անդամ հանդիսացող հակակոռուպցիոն կոալիցիայի, Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի և «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի համատեղ ջանքերով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարի տեղակալը Ստրասբուրգում մասնակցում է տնտեսական հանցագործության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին ուղղված նիստին

23/05/2019
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 22-ից 24-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է «Միջոցառումներ՝ ուղղված Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական հանցագործության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին» տարածաշրջանային ծրագրի տեխնիկական կոմիտեի նիստին: Այն իրականցվում է ԵՄ/ԵԽ գործընկերության երկրների համար նախատեսված «Գործընկերություն՝ արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Աշխատաժողով՝ «Պրոբացիայի ծառայության էությունը, խնդիրները, զարգացման հնարավորությունները՝ գերմանական փորձի հիման վրա» թեմայով

23/05/2019
Երևանում տեղի է ունեցել երկօրյա աշխատաժողով՝ «Պրոբացիայի ծառայության էությունը, խնդիրները, զարգացման հնարավորությունները՝ գերմանական փորձի հիման վրա» թեմայով: Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ իրականացված աշխատաժողովին մասնակցել են ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, ՊՈԱկ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը, ԱՆ Քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփինե Սարգսյանը, գերմանացի ու տեղական փորձագետներ, գործող մասնագետներ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտակ Ասատրյանը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀԿ-ների ֆինանսական հաշվետվողականությանն առնչվող հարցեր

22/05/2019
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանն այսօր ընդունել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ միջազգային փորձագետ Լյուբեն Պանովի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվողականությանն առնչվող մի շարք հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դպրոցներն առանց իրավական հիմքի իրավունք չունեն պահանջելու առաջին դասարանցիների ընդունելության համար անհրաժեշտ ԿԳՆ կողմից սահմանված փաստաթղթերի ցանկից դուրս այլ անձնական տվյալներ

22/05/2019
Այս օրերին առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող երեխաների ծնողները համապատասխան ուսումնական հաստատություններին են ներկայացնում ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց ցանկը սահմանված է Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կարգով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տիգրան Խաչիկյանն ընդունել է հակակոռուպցիոն ռազմավարության և մոնիթորինգի միջազգային փորձագետ Մեթյու Մյուրեյին

22/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 21-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Անցումային նախաձեռնությունների գրասենյակի հրավերով Հայաստանում գտնվող հակակոռուպցիոն ռազմավարության և մոնիթորինգի միջազգային փորձագետ Մեթյու Մյուրեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Գործարկվել է կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը

21/05/2019
Երևանում այսօր ներկայացվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը՝ www.azdararir.am-ը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, Գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, ինչպես նաև պետական մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ